ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մովսես Ա Մանազկերտցի (456 - 461)

ՄՈՎՍԵՍ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ 
(456–461) 
Հայոց կաթողիկոս 456–ից: Հաջորդել է Մելիտե Ա Մանազկերտցուն: 

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 461–ին: 
Սերում է Աղբիանոսյանների տոհմից: Եղել է Մանազկերտի եպիսկոպոս, Մելիտե Ա Մանազկերտցի կաթողիկոսի օգնական: Կաթողիկոս է դարձել Հայաստանի պարսից մարզպան Ատրորմիզդի երաշխավորությամբ: Մովսես Ա Մանազկերտցին հարել է պարսկական կողմնորոշում ունեցող նախարարներին, դրսևորել զգուշավոր վերաբերմունք Սասանյան արքունիքի նկատմամբ, չի միջամտել պետական, քաղաքական գործերին: Բյուզանդամետ նախարարների հանդեպ ցուցաբերելով ժխտական վերաբերմւնք` պահպանել է իր տոհմին բնորոշ ազգամետ դիրքորոշումը և ջանացել սատար կանգնել Հայոց պետականությանը` նախարարական իշխանություններին և Հայ Առաքելական եկեղեցին զերծ պահել Սասանյանների հետապնդումներից: Հետևողական պայքար է մղել Սասանյան թագավորների կողմից հովանավորվող և Պարսկաստանի քրիստոնեական եկեղեցու պաշտոնական դավանանք ճանաչված նեստորականության դեմ: Մերժել է այն ընդունելու վերաբերյալ պարսից Պերոզ թագավորի առաջարկը: 
Մերժել է հունական գիտությունն ու կրթությունը, և հալածել Սահակ–Մեսրոպյան աշակերտներին, նրանց հեռացրել եկեղեցական պաշտոններից:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets