ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ս. Գյուտ Ա Արահեզացի (461 - 478)

ԳՅՈՒՏ Ա ԱՐԱՀԵԶԱՑԻ 
(Սուրբ Գյուտ Արահեզացի, Ոթմսեցի) (461–478) 
Հայոց կաթողիկոս 461–ից: Հաջորդել է Մովսես Ա Մանազկերտցուն: 

Ծնվել է մոտ 400–ին Տայք նահանգի Արահեզ գյուղում: Մահացել է 478–ին Վանանդ գավառի Ոթմուս գյուղում, աճյունն ամփոփվել է Ոթմուսի եկեղեցու բակում: 
Եղել է Սահակ–Մեսրոպյան դըպրոցի կրտսեր աշակերտներից: Ստացել է նաև հունական կրթություն: Մինչև կաթողիկոս դառնալը եղել է Վանանդի եպիսկոպոսը` Գադ անունով և նստել Ոթմուս գյուղում: Մասնակցել է Շահապիվանի` 444–ի և Արտաշատի` 449–ի ժողովներին: Հարել է Վարդանանց շարժմանը: Աղվանքում քրիստոնեության հռչակման հետ կապված, նամակ է գրել Աղվանից Վաչե թագավորին և ամրապնդել նրա քրիստոնեական հավատքը:
461–ին կաթողիկոսական գահ է բարձրացել Պարսից արքա Պերոզի և Հայաստանի մարզպան Ատրորմիզդ Արշակունու համաձայնությամբ: 462–ին Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցում հայրենասիրական քարոզներով և սրտագին փառաբանություններով դիմավորել է 452-ի Տիզբոնի դատավարության ժամանակ ձերբակալված Ավարայրի ճակատամարտի մասնակից 37 հայ նախարարներին: Նա հաստատել և եկեղեցական Տոնացույցի մեջ է մտցրել Ավարայրի նահատակների հիշատակի օրը և ձեռնարկել նահատակների համար վկայարանների կառուցումը: 
Օգտվելով արտաքին քաղաքական համեմատաբար խաղաղ իրողությունից` իրականացրել է եկեղեցական, կանոնական և ծիսական բարենորոգումներ: Պայքար է ծավալել Անտիոքից ներթափանցած նեստորականության (Կոստանդին, Պետրոս, Թեոդորոս) դեմ: Նրա խնդրանքով Դավիթ Անհաղթ Ներգինացի վարդապետն ի պաշտպանություն ուղղափառ վարդապետության գրել է «Բարձրացուցէք զՏէր Աստուծ մեր» սկզբնավորությամբ մի ճառ-ներբող: Հովանավորել է ասորամետ հոգևորականների կողմից հալածված Մովսես Խորենացուն: 468–ին Սյունյաց Անանիա եպիսկոպոսի հետ մասնակցել է Վայոց ձորի նահատակների հիշատակին կառուցված վկայարանի նավակատիքին: Գադիշո Խոռխորունու կողմից մեղադրվել է Սասանյան Պարսկաստանի նկատմամբ անհավատարմության մեջ և Բյուզանդիայի Լևոն l Թրակացի կայսեր հետ քաղաքական կապեր ունենալու ամբասանությամբ, որի համար և Սասանյան Պերոզ թագավորի հրամանով 471–ին կանչվել է Տիզբոն` դատի: Նա համարձակությամբ դիմակայել է Յզատվշնասպ Միհրանի ամբաստանություններին, սակայն զրկվել է կաթողիկոսական գահից և աքսորվել: Հայերի ընդվզումից անհանգստացած արքունիքը հարկադրված Գյուտ Ա Արահեզացուն ազատ է արձակել: Վերադարձել է հայրենիք, հեռացել Վաղարշապատից և հաստատվել Վանանդի Ոթմուս գյուղում` արժանանալով համաժողովրդական հարգանքի: Հավանաբար այդ պատճառով նա հիշվում է նաև Ոթմսեցի անունով: Նրա օրոք 476–ին կաթողիկոսական նստավայր է դարձել Դվինը: Մահացել է խոր ծերության հասակում: Նրա կյանքը` իր ազգաշեն գործունեութամբ, եկեղեցական բարեկարգությամբ, հովվական արդյունքներով նման է Սահակ Ա Պարթևի կաթողիկոսությանը: Գյուտ Ա Արահեզացին դասվել է Հայ եկեղեցու սրբերի կարգը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets