ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Բաբկեն Ա Ոթմսեցի (490 - 515)

ԲԱԲԿԵՆ Ա ՈԹՄՍԵՑԻ 
(490–516) 
Հայոց կաթողիկոս 490–ից: Հաջորդել է Հովհաննես Ա Մանդակունուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Վանանդ գավառի Ոթմուս գյուղում, մահացել 490–ին Դվինում: Թաղվել է Դվինի Կաթողիկե եկեղեցուն կից Հայոց հայրապետների գերեզմանոցում: 
Աշակերտել է Գյուտ Ա Արահեզացի և Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսներին: Կաթողիկոսական աթոռին հաստատվել է Հայոց մարզպան և տանուտեր Վահան Մամիկոնյանի առաջարկությամբ: 506–ին Դվինում հրավիրել է ժողով, որին մասնակցել են 14 երևելի նախարարներ` Հայոց նոր մարզպան Վարդ Մամիկոնյանի գլխավորությամբ և 20 եպիսկոպոս: Ժողովը դատապարտել է քաղկեդոնական և նեստորական եկեղեցիների դավանանքները` դրանք անվանելով հերձվածներ: 508–ին Բաբկեն Ա Ոթմսեցին Դվինում հրավիրել է նոր ժողով, որին մասնակցել են նաև Աղվանից և Վրաց եպիսկոպոսները: Ժողովը վերստին դատապարտել է քաղկեդոնականությունն ու նեստորականությունը: Ժողովի որոշումները («Պայման գիր») թարգմանվել են պարսկերեն, հունարեն, ասորերեն, վրացերեն և աղվանից լեզուներով: Պարսից արքունիքը, ի դեմս Կավատ արքայի, ընդունել և պաշտպանել է Բաբկեն Ա Ոթմսեցու Թղթերը (նամակները) և Դվինի ժողովի որոշումները, որոնք կարևոր նշանակություն են ունեցել Հայոց եկեղեցու ինքնուրույնության համար: Դրանք չափազանց շահեկան են նաև նեստորական վարդապետության և հայ–ասորական եկեղեցական հարաբերությունների պատմությունն ուսումնասիրելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets