ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սամուել Ա Արծկեցի (516 - 526)

ՍԱՄՈՒԵԼ Ա ԱՐԾԿԵՑԻ 
(516–526) 
Հայոց կաթողիկոս 516–ից: Հաջորդել է Բաբկեն Ա Ոթմսեցուն: 

Ծն. թ. անհտ., Բզնունյաց գավառ, ք. Արծկե: Մահացել է 526–ին Դվինում: 
Սերել է Աղբիանոսյանների տոհմից: Եղել է Մանազկերտի եպիսկոպոս, մասնակցել 506–ի Դվինի ժողովին: Կաթողիկոսական գահ է բարձրացել 516–ին, երբ հոները ասպատակում էին Հայաստանի գավառները: Մժեժ Գնունին, համախմբելով հայոց նախարարների ուժերը, կարողանում է ոչ միայն կասեցնել նրանց առաջխաղացումը, այլև հետ մղել և ապահովել երկրի անվտանգությունը: Այս դեպքերից հետո պարսից Կավատ l թագավորը Մժեժ Գնունուն նշանակել է Հայաստանի մարզպան: 
Սամուել Ա Արծկեցու գահակալման ժամանակաշրջանը համընկնում է Մժեժ Գնունու պաշտոնավարման սկզբի հետ, ուստի, հնարավոր է, որ նրա թեկնածությունը համաձայնեցվել է մարզպանի հետ: 
Սամուել Ա Արծկեցու օրոք շարունակվել են պարսկա–բյուզանդական պատերազմները, սակայն ռազմական գործողություններն ընթացել են Հայաստանի սահմաններից դուրս, և երկիրը զերծ է մնացել ավերածություններից: Միևնույն ժամանակ Բյուզանդիայում շարունակվել է հակաքաղկեդոնական պայքարը, որից անմասն չեն մնացել նաև կայսրության սահմաններում ապրող հայերը: 
Սամուել Ա Արծկեցու աթոռակալման տարիները համեմատաբար հանդարտ են անցել: Նա պայքարել է նեստորական և քաղկեդոնական դավանանքների դեմ, հոգացել երկրի և եկեղեցու կարիքները: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets