ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մուշե Ա Այլաբերցի (526 - 534)

ՄՈՒՇԵ Ա ԱՅԼԱԲԵՐՑԻ 
(526–534) 
Հայոց կաթողիկոս 526–ից: Հաջորդել է Սամուել Ա Արծկեցուն: 

Ծն. թ. անհտ., Կոտայքի գավառի Այլաբերք գյուղում: Մահացել է 534–ին Դվինում: 
Մուշե Ա Այլաբերցու կաթողիկոսության ժամանակաշրջանում հաշտության պայմանագիր է կնքվել Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև, որի հետևանքով Հայաստանում հաստատվել է ժամանակավոր, կարճատև, խաղաղություն: 
Մուշե Ա Այլաբերցու եկեղեցական գործունեության մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Սյունիքի եպիսկոպոս Մուշեի մահից հետո, 526–ին Սյունաց նախարարի այրի Սահակիա իշխանուհու հրավերով Մուշե Ա Այլաբերցին մեկնել է Սյունիք` եպիսկոպոսական ընտրություն և ձեռնադրություն կատարելու: Ըստ վկայությունների` երբ Մուշե Ա Այլաբերցին հասնելով Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառը և տեսնելով, որ ամենուրեք երաշտ է, ձեռքերը վեր բարձրացնելով աղոթում է, որից հետո գիշեր–ցերեկ անձրև է գալիս և բուսական կյանքը վերականգնվում: Սահակիա իշխանուհին և ամբողջ Սյունիքի բնակչությունը մեծահանդես ընդունելություն են ցույց տալիս կաթողիկոսին և նրա շքախմբին: Մուշե Ա Այլաբերցին եպիսկոպոս է ձեռնադրել Բաղք կամ Բարկուշատ գավառի Երիցու վանքի ճգնավոր Երիցակին և հետ վերադարձրել «ի հայրապետական աթոռն ի Դուին շահաստան»: Երիցակը պաշտոնավարել է մեկ տարի: Նրան հաջորդել է Մակարը, որին ամենայն հավանականությամբ, նույնպես ձեռնադրել է Մուշե Ա Այլաբերցին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets