ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սահակ Բ Ուղկեցի (534 - 539)

ՍԱՀԱԿ Բ ՈՒՂԿԵՑԻ 
(Հարքացի) (534–539) 
Հայոց կաթողիկոս 534–ից: Հաջորդել է Մուշե Ա Այլաբերցուն: 

Ծն. թ. անհտ., Հարք գավառ, գ.Ուղկի: Մահացել է 539–ին Դվինում: 
Գահակալել է հակասական ժամանակաշրջանում: Նրա օրոք Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ 539–ին ապստամբություն է բռնկվել Բյուզանդիայի դեմ: Հայերը պատվիրակություն են ուղարկել պարսից Խոսրով I Անուշիրվան թագավորի մոտ, հորդորել պաշտպանել ապստամբներին, խոստացել իրենց զորակցությունը Պարսկաստանի թշնամիների դեմ մղվող պայքարում: Հաջորդ տարի Խոսրով l–ը հաղթական պատերազմներ է վարել կայսրության դեմ: 
Սահակ Բ Ուղկեցու օրոք Բյուզանդիայի կայսերականացված եկեղեցին դադարեցրել է պայքարը նեստորականության դեմ և հիմնական պայքար մղել Հայոց եկեղեցու դեմ: Պարսից Խոսրով l թագավորը, ելնելով իր պետության շահերից, դրական վերաբերմունք է ցուցաբերել Հայոց եկեղեցու նկատմամբ` ջանալով անջրպետել նրան Արևմուտքից: 
Սահակ Բ Ուղկեցուն է վերագրվել Կարինում ժողով գումարելը և կանոնախմբի ընդունելը, աղանդների, ինչպես նաև Քաղկեդոնի 451–ի Չորրորդ տիեզերաժողով ընդունված բանաձևի («Լևոնի տոմարի») նզովումը: Հիշյալ կանոնախմբումը չի ընդգրկվել Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի կազմած Հայոց կանոնագրքի մեջ և տեղ է գտել միայն դրա` Xl դ. խմբագրության մեջ: Որոշ ուսումնասիրողներ (Հ. Տաշյան, Վ. Հակոբյան) կասկածելի են համարել նշված կանոնախմբում Կարինի ժողովի գումարման մասին եղած տեղեկությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets