ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Քրիստոփոր Ա Տիրառիջցի (539 - 545)

ՔՐԻՍՏԱՓՈՐ Ա ՏԻՐԱՌԻՋՑԻ 
(539–545) 
Հայոց կաթողիկոս 539–ից: Հաջորդել է Սահակ Բ Ուղկեցուն: 

Ծն. թ. անհտ., Այրարատի Բագրևանդ գավառի Տիրառիջ գյուղում: Մահացել է 545–ին Դվինում: 
Ստացել է փայլուն կրթություն, հորջորջվել է «փիլիսոփա» տիտղոսով: Նախապես եղել է Դվինի հայրապետանոցի աչքի ընկնող հոգևորականերից, կարևոր դեր խաղացել ինչպես Մուշե Ա Այլաբերցի, այնպես էլ Սահակ Բ Ուղկեցի կաթողիկոսների օրոք: Կաթողիկոսական գահ է բարձրացել Հայոց մարզպան Մժեժ Գնունու հովանավորությամբ: Հետևողական պայքար է մղել նեստորականության և քաղկեդոնականության դեմ: Մծբինի աթոռակալ Թովմաս Բարծուման դեռևս 535–ից լայն քարոզչական գործունեություն էր ծավալել Ասորիքի, Պարսկաստանի և Հարավային Հայաստանի քրիստոնյաների շրջանում: Այդ բոլորը սպառնում էր Հայոց եկեղեցու ինքնուրույնությանը: Քրիստափոր Ա Տիրառիջցին նախ խրատական նամակով դիմել է տեղի քրիստոնյաներին` «Մի՛ խառնիլ ընդ նեստորականս», ապա գնացել Տիզբոն` ներկայացել Խոսրով I Անուշիրվան թագավորին և կարողացել Հայոց եկեղեցու հետևորդների համար ապահովվել պետական պաշտպանություն: Հովվական ու առաքելական այցելություն է տվել Միջագետքի, Ասորիքի և Պարսկաստանի հայկական և ասորական համայնքներին, քարոզել Եփեսոսյան ուղղափառ դավանությունը, մխիթարել ու ոգևորել հավատացյալներին, կատարել ձեռնադրություններ, կառուցել հոգևոր շինություններ: Իր եռանդուն գործունեությամբ ամրապնդել է Հայոց եկեղեցու գերակա դիրքը Արևելյան ուղղափառ եկեղեցիների մեջ, որն իրավունք է տվել պատմիչին նրա կաթողիկոսության շրջանն անվանել «պանծալի կաթողիկոսութիւն»: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets