ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ղեւոնդ Ա Եռաստեցի (545 - 548)

ՂԵՎՈՆԴ Ա ԵՌԱՍՏԵՑԻ 
(545–548) 
Հայոց կաթողիկոս 545–ից: Հաջորդել է Քրիստափոր Ա Տիրառիջցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Վասպուրականի Առբերանի գավառի Փոքր Եռաստ (Առեստ) գյուղում: Մահացել է 548–ին: 
Նախապես եղել է Դվինի եպիսկոպոս: Քրիստափոր Ա Տիրառիջցի կաթողիկոսի հովվապետական երկարատև այցելությունների շրջանում վարել է կաթողիկոսարանի գործերը: 
Ղևոնդ Ա Եռաստեցու գահակալման ժամանակաշրջանում Պարսկաստանում և Բյուզանդիայում համեմատաբար անդորր էր: Հուստինիանոս l կայսրը շարունակում էր քաղկեդոնականության խնդիրը լուծելու համար Հռոմի և Կ. Պոլսի աթոռները համերաշխության բերել: Այսպիսով Հայաստանի երկու մասերում էլ հաստատվել էր խաղաղության ժամանակաշրջան, ինչը նպաստավոր եղավ եկեղեցական վիճակի բարելավման համար, իսկ դավանական վեճերի վերաբերյալ վկայություններ չկան: 546–ին Հուստինիանոս l կայսրը հրովարտակ արձակեց նոր ընդհանուր ժողով հրավիրելու համար: Որևէ հիշատակություն չկա, թե արդյոք Հայոց հայրապետ Ղևոնդ Ա Եռաստեցուն է է հրավեր ուղարկվել` ժողովին մասնակցելու կամ պատգամավոր ուղարկելու համար: 
Ղևոնդ Ա Եռաստեցու եռամյա պաշտոնավարության մասին որևէ հիշատակություն մեզ չի հասել: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets