ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ներսես Բ Բագրեւանդցի (548 - 557)

ՆԵՐՍԵՍ Բ ԲԱԳՐԵՎԱՆԴՑԻ 
(Ներսես Բ Աշտարակեցի) (548–557) 
Հայոց կաթողիկոս 548–ից, հաջորդել է Ղևոնդ Ա Եռաստեցուն: 

Ծն. թ. անհտ., Բագրևանդ գավառի Աշտարակ գյուղում: Վախճանվել է 557–ին Դվինում: 
Գահակալման առաջին տարիներին ուժեղացել են Հայ եկեղեցու հանդեպ պարսից պաշտոնյաների կիրառած կրոնական հալածանքները: Ըստ Ստեփանոս Տարոնեցու` Ներսես Բ Բագրևանդցու հորդորով պարսից արքա Խոսրով I Անուշիրվանը հետ է կանչել Հայաստանի մարզպան Դենշապուհ Նիխկորականին (548–552), որը փորձել է բռնությամբ դավանափոխել հայերին: Նոր մարզպան Վահրամ Վշնասպը պարսից արքայից, որը պատերազմում էր Բյուզանդիայի դեմ, հրահանգ է ստացել վարել
մեղմ քաղաքականություն և մոգերին թույլ չտալ բռնությամբ կրոնափախել հայերին: 
VI դ. կեսին աճել էր Հայ եկեղեցու հեղինակությունն ու ազդեցությունը քաղկեդոնականությունը մերժած Արևելյան եկեղեցիների շրջանում, որոնց միջև դավանաբանական վեճերը սաստկացել էին Քրիստոսի մարմնի անապականության խնդրի շուրջ: Այդ եկեղեցիներն սկսել էին ապավինել Հայ եկեղեցու, որպես ուղղափառության պատվարի, հովանավորությունը քաղկեդոնականության, նեստորականության, սևերիոսյանների դեմ պայքարում: Քաղաքական իրադրությունը ևս նպաստավոր էր Հայ եկեղեցու դիրքերի ամրապնդման համար: Պարսից արքա Խոսրով I Անուշիրվանը, ելնելով իր քաղաքական շահերից, հաշվի է առել մեծ հեղինակություն վայելող Հայ եկեղեցու դավանական կողմնորոշման հակաբյուզանդական ուղղվածությունը և հպատակ քրիստոնյա եկեղեցիներից առաջնությունը վերապահել Հայ եկեղեցուն: Ասորական տարբեր եկեղեցիներ (նեստորական, հակոբիկյան) ձգտել են բարի հարաբերություններ պահպանել Հայ եկեղեցու հետ: Ներսես Բ Բագրևանդցին, օգտվելով եկեղեցաքաղաքական նպաստավոր հանգամանքներից, ավելի է թուլացրել Հայ եկեղեցու համար մեծ վտանգ ներկայացնող և նախկինում պարսից հովանավորությունը վայելող նեստորականության դիրքերը` իր պաշտպանության ներքո առնելով դավանակից ուղղափառ (հակասևերիոսյան, հականեստորական) ասորիներին: 
551–ին ուղղափառ ասորիները մի պատգամավորություն են ուղարկում Դվին` Ներսես Բ Բագրևանդցու մոտ` խնդրելով իրենց ընդունել Հայ եկեղեցու գիրկը և իրենց համար եպիսկոպոս ձեռնադրել Աբդիշո երեցին: «Գիրք թղթոց»–ում պահպանվել է Աբդիշոյի նամակը` «Թուղթ ասորեաց ուղղափառաց ի Հայս»` ուղղված Ներսես Բ Բագրևանդցուն և Տարոնի ու Մամիկոնեից Մերշապուհ եպիսկոպոսին: Թղթում ուղղափառ ասորիները գրել են, որ հալածվում են իրենց հավատքի համար, իրենց հույսը «Աստուծուց յետոյ» հայերի վրա են դրել և խնդրում, որ Հայ եկեղեցին հաստատի իրենց դավանությունը որպես ուղղափառ և իր հեղինակությամբ պաշտպանի իրենց հակառակորդներից: Հայոց կաթողիկոսը պատասխան թղթով ճշմարիտ և ուղղափառ է ճանաչել նրանց հավատքը, ասորիների համար եպիսկոպոս ձեռնադրել Աբդիշոյին, որի թեմը ենթարկվել է Հայ եկեղեցուն: 
Ներսես Բ Բագրևանդցու թղթակցություններում կարևոր տեղեկություններ կան Հայաստանում նեստորականների գործունեության, նրանց դեմ Հայ եկեղեցու մղած պայքարի մասին: 547–ին Պարսկաստանից մի խումբ նեստորականներ իբրև առևտրականներ գալիս են Հայաստան, հիմնում մի վանք Գրիգոր Մանաճիհր Ռաժիկ վկայի անունով, բերում վանականներ և տարածում են նեստորականություն: Հայոց կաթողիկոսը «Թուղթ մեղադրութեան առ եպիսկոպոսունսն» գրությամբ զգուշացնում է նեստորականության մեջ կասկածվող ինը հայ եպիսկոպոսներին և սպառնում զրկել նրանց եպիսկոպոսական աթոռից, եթե առանց լուրջ պատճառի չներկայանան Դվինում գումարվելիք ժողովին: 
Ներսես Բ Բագրևանդցու կարևորագույն ձեռնարկումը 554–ի Դվինի երկրորդ ժողովի գումարումն էր, որը շրջադարձային նշանակություն է ունեցել հայոց հոգևոր–եկեղեցական, հասարակական–քաղաքական կյանքում: Ժողովը գումարվել է մարտի 29–ին` Ծաղկազարդի օրը, «հակառակ ժողովոյն Քաղկեդոնի» (Հովհաննես Գ Օձնեցի): Մասնակցել են 18 եպիսկոպոս, մեծ թվով նախարարներ, ինչպես նաև ասորիների Աբդիշո եպիսկոպոսը: Ժողովն ընդունել է «Ուխտ միաբանութեան Հայոց աշխարհիս» թուղթը, որտեղ հիշատակված են միայն երեք տիեզերական ժողովները, նզովվել են նեստորականությունը, պավլիկյանները և մծղնեությունը: Դվինի 554–ի ժողովը պաշտոնապես նզովել է Քաղկեդոնի ժողովը, ուստի Դվինի ժողովից է սկսվել Հայ և քաղկեդոնական եկեղեցիների պաշտոնական բաժանումը: Ժողովը հաստատել է «Սուրբ Աստված» («Երեքսրբեան») սրբասացությունում «Որ խաչեցար վասն մեր» հավելումը, վերահաստատել Ս. Ծնունդն ու Մկրտությունը նույն օրը` հունվարի 6–ին տոնելու ավանդական կարգը: Ժողովում քննվել է Հայոց մեծ թվականի սկզբնավորման հարցը, որը պաշտոնապես ընդունվել է 554–ին` Մովսես Բ Եղիվարդեցու օրոք: Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի հավաստմամբ` Հայ և Հույն եկեղեցիների միմյանցից սահմանազատվելն այն աստիճան նշանավոր իրողություն էր, որ այդ տարվանից (554) հայերը սկզբնավորել են իրենց ազգային թվականությունը` «Կարգեցին զթուականն Հայոց», որով Հայ եկեղեցին կարող էր ստեղծել նաև ինքնուրույն Տոնացույց և ծիսակարգ: Դվինի ժողովը զբաղվել է նաև Գրիգոր Մանաճիհր Ռաժիկի վանքում հաստատված նեստորականների հարցով: Ժողովի որոշմամբ այդ վանքն ավերվել է, իսկ նեստորականներն արտաքսվել են Հայաստանից: 
Դվինի ժողովում ընդունվել են 37 կանոններ, որոնք «Կանոնագիրք Հայոց»–ում հայտնի են «Կանոնք Ներսէսի կաթողիկոսի եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի» անունով: Ներսես Բ Բագրևանդցին «Որոշումն նեստորականացն ի սրբոյ եկեղեցւոյ» գրությամբ Գրիգոր Մարդպետական և Գրիգոր Արծրունյաց եպիսկոպոսներին հիշեցնում է նեստորականության դեմ Դվինի ժողովի որոշումները և հանձնարարում խստությամբ ու ճշտորեն գործադրել դրանք: Մուշեղ Բագրատունի իշխանի խնդրանքով Ներսես Բ Բագրևանդցին գրել է «Թուղթ հաւատոյ» գրությունը, որը չի պահպանվել:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets