ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մովսես Բ Եղիվարդեցի (574 - 604)

ՄՈՎՍԵՍ Բ ԵՂԻՎԱՐԴԵՑԻ
(574–604) 
Հայոց կաթողիկոս 574–ից: Հաջորդել է Հովհաննես Բ Գաբեղենցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Արագածոտն գավառի Եղիվարդ գյուղում, մահացել 604–ին Դվինում: Ամփոփվել է Դվինի հայրապետական հանգստարանում: 
Ուսումնառությունն ստացել է Դվինի կաթողիկոսարանի դպրանոցում: Պաշտոնավարել է հայրապետանոցում: Կաթողիկոսական գահ է բարձրացել քաղաքական խառը և բարդ ժամանակաշրջանում, երբ Հայաստանում շարունակվում էին հակապարսկական շարժումները: 
Զատկական տոնի և տոնական տոմարի խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար Մովսես Բ Եղիվարդեցին 584–ին գումարել է Դվինի Գ ժողովը: Գործածության մեջ է դրվում Հայոց Տոմարը, որն ընդունվել էր դեռևս 551–ին: 
Հայ եկեղեցին բյուզանդականին միացնելու և կայսրության տիրապետությունը Հայաստանում գաղափարապես ամրապնդելու նկատառումներով Բյուզանդիայի Մավրիկիոս կայսրը ժողովներ է գումարել Կ. Պոլսում և Թեոդոսուպոլսում (Կարին) և Մովսես Բ Եղիվարդեցուց պահանջել, որ Հայ եկեղեցին ընդունի քաղկեդոնականություն: Սակայն Մովսես Բ Եղիվարդեցին մերժել է այդ առաջարկը և շարունակել պայքարը քաղկեդոնականության դեմ: Ի հակադրություն Հայոց կաթողիկոսի դիրքորոշման` կայսրը Հայաստանի բյուզանդական մասում 590–ին հարկադրված հիմնել է հակաթոռ կաթողիկոսություն` կաթողիկոս նշանակելով Հովհաննես Բագարանցուն (590–611), որի աթոռանիստն էր Կոտայք գավառի Ավան գյուղաքաղաքը: 
Մովսես Բ Եղիվարդեցին 598–ին Վրաց Սամուել կաթողիկոսի մահից հետո նրա հաջորդ է օծել Դվինի Ս. Կաթողիկե վանաց երեց և Այրարատյան գավառի քորեպիսկոպոս Կյուրիոնին: Կյուրիոնի ժամանակ Վրաց եկեղեցին բաժանվել է Հայ եկեղեցուց և ընդունել քաղկեդոնականություն: 
Մովսես Բ Եղիվարդեցին նշանավոր է առավելապես Հայ եկեղեցու պաշտպանության համար մղած իր պայքարով, որով կանխել է Հայ եկեղեցու ինքնուրույնության նկատմամբ բյուզանդական ազդեցության սպառնալիքը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets