ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Աբրահամ Ա Աղբաթանեցի (607 - 615)

ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ 
(607–615) 
Հայոց կաթողիկոս 607–ից: Հաջորդել է Մովսես Բ Եղիվարդեցուն: 

Ծնվել է Վասպուրականի Ռըշտունյաց գավառի Աղբաթանք գյուղում, ծն. թ. անհտ., մահացել է 615–ին Դվինում: Թաղվել է Դվինի Հայոց հայրապետների գերեզմանոցում: 
Նախապես վարել է Ռշտունյաց եպիսկոպոսությունը: Կաթողիկոսական աթոռին ընտրվել է Հայոց բարձրաստիճան հոգևորականների 607–ի Դվինի ժողովում` Հայոց և Վրկանից մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի հովանավորությամբ, երևելի նախարարների և եպիսկոպոսների հավանությամբ: Նախորդ Հայոց կաթողիկոս Մովսես Բ Եղիվարդեցու մահից (604) հետո, մինչև 607–ը կաթողիկոսական գործերը վարել է նրա տեղապահ Վրթանեսը, որն Ուխտանես պատմիչի վկայությամբ Աբրահամ Ա Աղբաթանեցուն է փոխանցել հայրապետական գույքն ու գանձերը: 
Ուխտանես պատմիչը վկայում է, որ Աբրահամ Ա Աղբաթանեցին «էր այր հեզ եւ իմաստուն եւ երկիւղած եւ բարի եւ հաւատարիմ»: Սմբատ Բագրատունի մարզպանի աջակցությամբ Աբրահամ Ա Աղբաթանեցին վերանորոգել է Դվինի Ս. Գրիգոր եկեղեցին, որն ավերվել և հրկիզվել էր պարսիկների ձեռքով 571–ին` պարսկական տիրապետության դեմ Հայոց սպարապետ Փոքր Վարդան Մամիկոնյանի առաջնորդությամբ բռնկված ազատագրական կռիվների ժամանակ: 
Հայոց հեղինակավոր մարզպան Սմբատ Բագրատունու աջակցությամբ Աբրահամ Ա Աղբաթանեցին հետևողականորեն պայքարել է քաղկեդոնականության և նեստորականության դեմ, պահպանել և ամրապնդել Հայոց եկեղեցու միաբանությունը: Վրաց Կյուրիոն կաթողիկոսին քաղկեդոնական դավանանքից զերծ պահելու, Հայոց և Վրաց եկեղեցիների միությունը պահպանելու Աբրահամ Ա Աղբաթանեցու գործադրած ջանքերն ավարտվել են ապարդյուն: Այնուհետև Վրաց եկեղեցին ընկղմվել է բյուզանդական օրթոդոքս եկեղեցու գիրկը և կորցրել իր ազգային և ինքնուրույն ընթացքը: 608–ին Աբրահամ Ա Աղբաթանեցին հարկադրված է եղել Դվինում հրավիրել եպիսկոպոսական ժողով, որը նզովել է Կյուրիոնին` որպես պառակտչի և դավաճանի: 
Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ` Աբրահամ Ա Աղբաթանեցին Դվինում հրավիրել է աշխարհաժողով, որը Հայոց կաթողիկոսի աթոռը հռչակել է պատրիարքական, Աղվանից աթոռը` արքեպիսկոպոսական, Սյունյաց աթոռը` մետրոպոլիտական աթոռ: Դրանով Հայոց կաթողիկոսական աթոռը բյուզանդական եկեղեցու օրինակով բարձրացել և հավասարվել է պատրիարքության: Աբրահամ Ա Աղբաթանեցին հեղինակել է բազմաթիվ թղթեր (տե՛ս «Գիրք թղթոց») և մի քանի ճառեր: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets