ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Քրիստոփոր Բ Ապահունի (628 - 630)

ՔՐԻՍՏԱՓՈՐ Բ ԱՊԱՀՈՒՆԻ 
(Քրիստափոր Ապահունեցի) (628–630) 
Հայոց կաթողիկոս 628–ից: Հաջորդել է Կոմիտաս Ա Աղցեցուն: 

Ծննդյան, մահվան թվականներն ու վայրերը անհայտ են: 
Սերել է Ապահունյաց նախարարական ընտանիքի կրտսեր` Աբրահամյան ճյուղից: Եղել է Ապահունիք գավառի եպիսկոպոսը: Համագործակցել է Աբրահամ Ա Աղբաթանեցու հետ, մասնակցել «Պատասխանի թղթոյն Աղուանից» գրության ստեղծմանը: 
Կաթողիկոս է ընտրվել Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու առաջարկությամբ: Վարել է ինքնուրույն աղաքականություն, ունեցել խիստ ու բուռն իշխանատենչ բնավորություն: Սեբեոսը նրան անվանել է «այր հպարտ եւ ամբարտավան, որոյ լեզու իւր էր իբրև զսուր սուսեր»: Կաթողիկոս ընտրվելուց երկու տարի անց ընդհարվել է Հայաստանի մարզպան Վարազտիրոց Բագրատունու հետ: Ընդհարման պատճառ է հանդիսացել մարզպանի քաղաքական նոր ուղեգիծը` շեշտված կողմնորոշումը դեպի Բյուզանդիա, որին ընդդիմացել է Քրիստափոր Բ Ապահունին: Վարազտիրոցը չի հանդուրժել կաթողիկոսի ինքնուրույն դիրքորոշումը և անհնազանդությունը: Ցանկանալով ունենալ իրեն հլու–հնազանդ կաթողիկոս` մարզպանը 630–ին Դվինում հրավիրել է բարձրաստիճան հոգևորականների և նշանավոր իշխանների ներկայացուցչական ժողով, որտեղ Քրիստափոր Բ Ապահունու դեմ հարուցվել են կեղծ մեղադրանքներ: Վարազտիրոցի ճնշման ներքո ժողովը կաթողիկոսին պաշտոնանկ է հայտարարել: 
Քրիստափոր Բ Ապահունին Հայոց եկեղեցու պատմության մեջ առաջին կաթողիկոսն է, որ դատի է տրվել և հեռացվել հայրապետական գահից: Գահընկեցությունից հետո Քրիստափոր Բ Ապահունին առանձնացել է Մասյացոտնում իր կառուցած Ուղեաց ճգնարան–մենաստանում և կյանքի մնացած տարիներն անցկացրել այստեղ որպես անապատական: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets