ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Իսրայել Ա Ոթմսեցի (667 - 677)

ԻՍՐԱՅԵԼ Ա ՈԹՄՍԵՑԻ 
(667–677) 
Հայոց կաթողիկոս 667–ից: Հաջորդել է Անաստաս Ա Ակոռեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Վանանդի Ոթմուս գյուղում: Մահացել է 677–ին Դվինում: 
Եղել է Վանանդի եպիսկոպոս: Կարևոր դեր է խաղացել ժամանակի հայ հոգևոր կյանքում: Գործուն մասնակցություն է ունեցել 645–ի և 648–ի Դվինի եկեղեցական ժողովներին: Մասնակցել է աշխարհիկ և եկեղեցական 12 կանոնների մշակմանն ու սահմանմանը, հայոց դավանական ձեռնարկի կազմմանը: Կաթողիկոս է ընտրվել Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի համաձայնությամբ: Իսրայել Ա Ոթմսեցին պայքարել է պավլիկյան աղանդավորների, քաղկեդոնականության և երևութականության դեմ: 
Իսրայել Ա Ոթմսեցու կաթողիկոսության ամբողջ ընթացքում Հայաստանը վայելում էր Արաբական խալիֆայության հովանավորությունը: Բյուզանդիայում նույնպես իրավիճակը կայուն էր` ներքին և արտաքին դեպքերով պայմանավորված:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets