ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Եղիա Ա Արճիշեցի (703 - 717)

ԵՂԻԱ Ա ԱՐՃԻՇԵՑԻ 
(703–717) 
Հայոց կաթողիկոս 703–ից: Հաջորդել է Սահակ Գ Ձորոփորեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Վասպուրականի Աղիովիտ գավառի Արճեշ քաղաքում: Մահացել է 717–ին Դվինում, ամփոփվել տեղի հայրապետանոցի հանգստարանում: 
Նախապես եղել է Բզնունիների նախարարական տան և Բզնունիք գավառի եպիսկոպոսը: Պաշտպանել է Սահակ Գ Ձորոփորեցի կաթողիկոսի քաղաքական ուղեգիծը, եղել նրա գաղափարակիցն ու զինակիցը: Կաթողիկոս դառնալուց հետո պաշտպանել է արաբներին սիրաշահելու և նրանց հետ երկխոսությունը շարունակելու ուղեգիծը, որը, նրա կարծիքով, տվյալ ժամանակաշրջանում հայ ժողովրդի համար կապահովեր տանելի իրավիճակ: Չի խրախուսել 703–705–ների հակաարաբական ապստամբությունը և ապստամբներին զենքը վայր դնելու կոչ է արել: Չի կարողացել զսպել նաև արաբներին: Խալիֆի կարգադրությամբ Նախիջևանի արաբ կառավարիչ Կասըմը 705–ի ուշ աշնանը ոչնչացրել է 800–ից ավելի հայ նախարարների: Եղիա Ա Արճիշեցին հետևողական պայքար է մղել քաղկեդոնական քարոզչության դեմ, որ ծավալել էր բյուզանդական եկեղեցին Հայաստանի արևմտյան գավառներում: 
Վճռականորեն ճնշել է Աղվանից Ներսես–Բակուր կաթողիկոսի` Հայոց եկեղեցուց անջատվելու և բյուզանդական եկեղեցուն միանալու փորձը: 713–ին Եղիա Ա Արճիշեցին արաբական զորաջոկատով գնացել է Պարտավ, ձերբակալել Ներսես–Բակուրին ու շղթայակապ տարել Դամասկոս: Ապահովելով հայ–աղվանական եկեղեցական միությունը` Պարտավում գումարել է ժողով, որն Աղվանից կաթողիկոս է ընտրել Սիմեոն եպիսկոպոսին: Աղվանից եկեղեցու կառավարման բնագավառում բարեկարգչական որոշ ձեռնարկներ («պայծառացոյց զեկեղեցի կանոնական հաստատութեամբ») կատարելուց հետո վերադարձել է Հայաստան: Վերանորոգել է Դվինի հայրապետանոցը, քաղաքի ու շրջակայքի եկեղեցիներն ու վանքերը: Հետևողական պայքար է մղել աղանդավորական շարժումների դեմ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets