ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.06.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Տրդատ Ա Ոթմսեցի (741 - 764)

ՏՐԴԱՏ Ա ՈԹՄՍԵՑԻ 
(741–764) 
Հայոց կաթողիկոս 741–ից: Հաջորդել է Դավիթ Ա Արամոնեցուն: 

Ծն. թ. անհտ., Վանանդ գավառի Ոթմուս գյուղ, մահացել է 764–ին Վաղարշապատում: 
Սերում է Վանանդեցի նախարարական տոհմից, եղել է Վանանդի եպիսկոպոս: Համաձայն Հովհաննես Դրասխանակերտցու` Տրդատ Ա Ոթմսեցին եղել է «այր սուրբ եւ պարկեշտ, եւ փայլեալ առաքինութեամբ», այնպես որ նույնիսկ «ասպատակից չար հինից յամենայն ուստեք դադարեալ լինէին ի սադրելոյ սրբութեան աղօթից նորա»: 
Տրդատ Ա Ոթմսեցու հայրապետական գործունեության մասին բնավ չի հիշատակված: Սակայն նրա ժամանակաշրջանում տեղի են ունեցել մի շարք արտաքին և ներքին կարևորագույն իրադարձություններ: Տրդատ Ա Ոթմսեցու գահակալման տարիներին են տեղի ունեցել 748–750–ների և 762–ի հակաարաբական ապստամբությունները: Երկրում տիրող դժվարին կացության հետևանքով էլ, հավանաբար, չի կարողացել հովվական ու հայրապետական լայն գործունեության մասին մտածել` պարտավորված զգալով պաշտպան կանգնել իր հոտին ու ցավակցել: Տրդատ Ա Ոթմսեցին 741–ին միջնորդել է ամիրապետին` հետ կանչել ժողովրդին կեղեքող Եզիտ ոստիկանին: 
Քանի որ սերում է Վանանդի նախարարական տոհմից, հավանաբար իր գերեզմանը ծննդավայրում է, իշխանական դամբարանում, թեև պատմությունն այդ մասին լռում է: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets