ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.06.2013

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ - Եռաբլուր

Եռաբլուր, ՀՀ ՊՆ հուշահամալիր (պանթեոն), ազգային գերեզմանատուն, որտեղ ամփոփվել են Արցախյան պատերազմում և զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։
Գերեզմանատուն կարգավիճակը հաստատվել է 1992-ի մայիսի 26-ի ՀՀ Կառավարության կարգադրությամբ։ Գտնվում է Երևանի արևմտյան մասում՝ Երևան-էջմիածին ավտոմայրուղուց աջ՝ Եռաբլուր բարձունքում (բարձրությունը՝ 951 մ)։ Տարածքը՝ 19,22 հա։
Հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա. Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» տրեստը։ Շիրմաքարի տեսակը՝ բազալտ։
Եռաբլուր են ամփոփված զորավար Անդրանիկի, Սոսե Մայրիկի, Հայաստանի ազգային հերոսներ Վ. Սարգսյանի, Ջ. Աբրահամյանի, Մ. Մելքոնյանի, 673 ազատամարտիկի և զինծառայողի աճյունները (2003)։
Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը, հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհայտ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։
Համալիրը պահպանում և հսկում է գերեզմանատան զինվորական պահակային ծառայությունը։ 1995-ից գործում է «Եռաբլուր զինվորական պանթեոնի զոհված ազատամարտիկների և զինվորների ծնողներ» կոմիտեն։

ԱՂԲՅՈՒՐ
«Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան։


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets