ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Յուրի Պողոսյան

Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան ազատամարտի հերոս, վաշտի, զրահամեքենայի հրամանատար: Զոհվել է 12.06.1992թ. ԼՂՀ Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ: 

Յուրի Պողոսյանը ծնվել է 1961թ. ապրիլի 8-ին Կոտովո քաղաքում (Վոլգոգրադի մարզ, ՌԴ): Մանկությունը և պատանեկությունն անցել է Ստեփանակերտում: Դպրոցական տարիքից տարվել է սպորտով և տեխնիկայով: Աշխատել է ավտոմեխանիկ: 
ՀՀ ազգային հերոս։ Զոհվել է 1992 թ. հունիսի 12 ԼՂՀ Նախիջևանիկ գյուղի պաշտպանության ժամանակ։
1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1983թ. Ստեփանակերտում հիմնել է ավտոնորոգման արհեստանոց, որը հետագայում դարձավ արցախյան շարժման
առաջին զինանոցներից: Նրա պատրաստած զենքերն առաջին անգամ օգտագործվեցին 1990թ. Հադրութի շրջանում, երբ ադրբեջանցի օմոնականները խորհրդային զորքերի աջակցությամբ ձգտում էին բռնի տեղահանել հայերին: Որպես ջոկատի հրամանատար` մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի կռիվներին: 1991թ. դարձել է 4-րդ վաշտի հրամանատար: Մարտերում բազմիցս իրեն դրսևորել է որպես հմուտ հրամանատար, խիզախ մարտիկ, հետախույզ և սակրավոր: Որպես ջոկատի հրամանատար մասնակցել է Կիչանի, Սրխավենդի, Էդիլուի, Խրմանջուղի մարտերին: Իր զրահամեքենայով Խանաբադի և Ասկերանի շրջանի մարտերում ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկան: 
Պարգևատրվել է «ՀՀ Հայրենիքի», «ԼՂՀ Ոսկե արծիվ», «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար»մեդալներով։
1992թ. հունիսի 12-ին զոհվել է Ասկերան-Նախիջևանիկ ճակատագծում: Թաղված է Ստեփանակերտում: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets