ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.06.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Նազինիկ

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ 

Նազինիկը մեր թվարկության երկրորդ կամ երրերդ դարի պարուհի է, ում մասին հիշատակել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» դրվագներից մեկում` շարադրելով հետևյալ միջադեպը. Տրդատ իշխանը, գժտվելով իր կնոջ հետ, հեռացել է տնից և հյուընկալվել Սյունյաց նահապետ Բակուրի կողմից: Վերջինս ճոխ խնջույք է կազմակերպել Տրդատի պատվին. «…տեսեալ Տրդատայ զկին մը, զի յոյժ գեղեցիկ էր և երգեր ձեռամբ, որում անուն էր Նազինիկ»: 
«Երգեր ձեռամբ» արտահայտությունը համապատասխանում է այն գործողությանը, որ կատարել է Սալոմեն, այսինքն մենապարել է:
Հենց այդպես, որպես պարուհի է ներկայացրել է Դալինել Վարուժանը Նազինիկին իր Հարճը պոեմում: Պոեմը հիմք է տվել հայ արվեստագետներին ստեղծելու բազմաթիվ երկեր, որոնց հերոսուհին պարուհի Նազինիկն է: 
1934-49թթ. կոմպոզիտոր Վ. Արարատյանը ստեղծել է Հարճը բալետը, 1990-ական թթ. Վ. Գալստյանը բեմադրել է Նազինիկ մենապարը: Հարճը ներկայացվել է հեղինակային երգի վարպետ Վ. Թաթիկյանի երգային մեկնաբանությամբ` կիթառի նվագակցությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets