ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Համբարձում Լիմոնջյան

Համբարձում Լիմոնջյանը (1768, Իստանբուլ – հունիսի 29, 1839, Իստանբուլ) հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը։ Կոչվել է նաև Նոթաջի պապա Համբարձում։

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպես լավ շարական երգող։ Երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Ոնոփրիոս Թաթավլեցու մոտ, հմտանալով հունական երաժշտական խաղերի մեջ։ Ապա աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին։ Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը։ Տյուզյան ամիրաների նյութական օժանդակությամբ ձեռնարկել է հայկական նոտագրության ստեղծման, հետևելով եվրոպական ձայնագրության։ 1813-1815-ին ստեղծել է ձայնագրության իր սիստեմը, օգտագործելով հայկական խազերի անունները։ Այդ ձայնանիշներով գրի է առել մի շարք շարականներ և երաժշտական տարբեր ստեղծագործություններ, հիմք դնելով հայկական նոր ձայնագրության, որը հետագայում շարունակեցին նրա աշակերտները` Հովհաննես Մյուհենտիսյանը և այլոք։
Ունեցել է նաև ինքնուրույն վոկալ ստեղծագործություններ, որոնցից են` «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ գո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջության», «Զարթիր, զարթիր» և այլն, որոնցից միայն մեկն է հասել մեզ։

Նոր հայկական ձայնագրություն
Լիմոնջյանը նոր հայկական ձայնագրությունը ստեղծել է 1813-15 թվականներին, փոխարինելով խազագրությանը: Նոր նշանների օգնությամբ 19-րդ դարում ձայնագրվել են երեք մատյաններ՝ Շարակնոցը, Ժամագիրքը և Պատարագամատույցը: Նրա ստեղծած ձայնագրությունը օգտագործվել է ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և ընդհանրապես մերձարևելյան երաժշտության մեջ:

Աղբյուրներ
  • Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող», էջ 29։ 
  • «Խազ (անգլերեն)»։ Վերցված է 2009-10-21։
  • Նիկողոս Թահմիղյան (2007-08-14)։ «Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում»։ Վերցված է 2009-10-21։
Արտաքին հղումներ


Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets