ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Ալբերտ Արիստակեսյան

Ալբերտ Արիստակեսյան, (1928, օգոստոս 10 - 1979, հունիսի 22), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՍՍՀՄ գրողների միության անդամ 1966-ից։

Ծնվել է Չանախչի (այժմ Արարատի մարզի Զանգակատուն) գյուղում։ 1950-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1951-1952-ին եղել է սրբագրիչ «Պիոներ կանչ», 1952-1953-ին` «Ավանգարդ» թերթերում, 1953-1962-ին` գրական աշխատող, բաժնի վարիչ և պատասխանատու քարտուղար «Գրական թերթ»-ում, 1962-1965-ին` բաժնի վարիչ «Սովետական գրականություն» ամսագրում, 1965-1970-ին` ավագ գիտաշխատող «Պատմա-բանասիրական հանդես»-ում, 1970-1979-ին` «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1966-ին «Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունը և ետպատերազմյան հայ պեզիայի հարցերը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1975-ին «Պարույր Սևակ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Մահացել է 1979-ին, Երևանում։

Ստեղծագործությունները
  • Բանաստեղծների ու բանաստեղծության մասին, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
  • Պարույր Սևակ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1974, 448 էջ։
  • Սիլվա Կապուտիկյան, Երևան, «Սովետական գրող», 1983, 200 էջ։
  • Պարույր Սևակ։ Կենսամատենագրություն, Երևան, ՀՍՍՀ Գրքասերների ընկերություն-«Սովետական գրող», 1983, 52 էջ։
  • Պարույր Սևակ, վերահրատարակություն, Երևան, «Սովետական գրող», 1984, 400 էջ։
Աղբյուր
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 79։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets