ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Վարդան Բախշյան


Ծնվել է 1965թ. հունիսի 1-ին Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արմավիր քաղաքի թիվ 2 միջնակարգ (այժմ` Վարդան Բախշյանի անվան) դպրոցում:

1983թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ: 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում (զինվորական ծառայությունն անցկացրել է Հեռավոր Արևելքում):  Զորացրվելուց հետո ուսումը շարունակել է համալսարանում:
1988թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա` միաժամանակ աշխատելով Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիայում:
Մինչև Արցախի ազատամարտին մասնակցելը Վ. Բախշյանը պատրաստվում էր պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` «Արևմտյան Հայաստանի
վարչական բաժանումները» թեմայով: Չափազանց կարճ ժամկետում հավաքել և խմբավորել էր համապատասխան նյութերը, կատարել աղբյուրագիտական տվյալների վերլուծություն, կազմել տեղեկատվական աղյուսակներ, ճշգրտել վարչական միավորների ընդգրկած սահմանները, միաժամանակ կազմել Էրզրումի, Դիարբեքիրի, Սվասի, Կարսի տեղագրությունը` վարչատարածքային և պատմաշխար հա գրական նկարագրով:
1988թ. սկսված արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից մեկն էր: Հենց այդ տարիներին նա մի խումբ ընկերների հետ հիմնադրել է ՀՈՒԴ-ը (Հայ ուսանողական դաշինք) և հրատարակել «Դաշինք» ուսանողական թերթը:
1989թ. Վ. Բախշյանը դառնում է Հայաստանում կրկին վերահաստատված Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադիրներից մեկը: 1991թ. Աթենքում ընտրվում է ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ:
1990թ. միանալով ինքնապաշտպանական ջո կատներին` մեկնում է Արցախ: Մասնակցում է Բերդաձորի ինքնապաշտպանությանը:
Վ. Բախշյանը զոհվել է 1991թ. դեկտեմμերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:
ԼՂՀ նախագահի 1995թ. թիվ 42 հրամանագրով Վ. Բախշյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
1998թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով:
2008թ. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ. Բախշյանի անվամբ:
1991թ. դեկտեմμերի 10-ի ԼՂՀ անկախության հանրաքվեից 4 օր առաջ 
Վարդան Բախշյանի հեռագիրը` ուղղված իր քույր Աննային



2008թ. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի լսարաններից մեկը անվանակոչվել է Վ. Բախշյանի անվամբ:

ՏԵՍ ՆԱԵՎ
ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ - Վարդան Բախշյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ԶՈՀՎԵՑ - Վարդան Բախշյանը

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets