ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.06.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ՝ Զապել Խանջյան


Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ


ՍԻՊԻԼ
ԽԱՆՋՅԱՆ ԶԱՊԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Ծնվ. է 1863թ. հոկտեմբերի 1-ին, Կոստանդնուպոլսում: 1879թ. ավարտել է տեղի Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը: Նույն տարում հիմնել է Ազգանվեր հայուհյաց ընկերությունը, որը մեծ աշխատանք է կատարել օտար լծի տակ գտնվող հայ կնոջ կրթության, մշակութային, սոցիալ-տնտեսական հարցերի բարելավման համար:
Որոշ ժամանակ զբաղվել է մանկավարժությամբ, ուսուցչություն արել գավառներում, այնուհետև` Կոստանդնուպոլսի վարժարանում:
1898թ. Գրիգոր Զոհրապի և ամուսնու` Հրանտ Ասատուրի հետ վերահրատարակել է «Մասիս» հանդեսը, որի էջերում տպագրել է «Կիսադէմեր քօղին ետևէն»
դիմանկարների շարքը` նվիրված արևմըահայ նշանավոր գործիչներին:
Այդ շարքը հետագայում զետեղվել է Հրանտ Ասատուրի և Սիպիլի կազմած «Դիմաստուերներ» գրքում:
Հրատարակել է «Աղջըկան մը սիրտը» (1891) վեպը, բանաստեղծությունների առաջին` «Ցոլքեր» ժողովածուն:
Գրել է նաև մանկական բանաստեղծություններ, մանկավարժամեթոդական հոդվածներ, «Գործնական քերականութիւն արդի աշխարհաբարի» (1879) դասագիրքը, որը Հ. Ասատուրի աշխատակցությամբ բարեփոխվել և «Թանգարան հատընտիր հատուածներու» ընթերցարանների հետ բազմիցս վերահրատարակվել:
1935թ. Երևանում հրատարակվել է Սիպիլի «Քերթվածներ» ժողովածուն, 1965թ. ստեղծագործությունների ժողովածուն` «Երկեր» խորագրով:
1980թ. Ա. Մինասյանը հրատարակել է «Սիպիլ: Զապել Ասատուրի կյանքը և գրական գործունեությունը» աշխատությունը:
Սիպիլը մահացել է 1934թ. հուլիսի 19-ին, Կոստանդնուպոլսում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets