ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ԱՐԱՐԱՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԱՍԻՆ

Արարատյան առասպելներ շարքից

Սա շատ հին, հեթանոսական ժամանակներից եկած պատմություն է: Ասում են, որ կրակի և հրի աստվածը՝ Վահագնը, վայելչակազմ, կատարյալ մի էակ էր, բայց բնավորություն ուներ՝ անհանգիստ և պայթուցիչ: Պատահական չէր, որ այն օրը, երբ ծնվեց Վահագնը, որպես Տիեզերքի խորհրդանշան համաշխարհային խնդություն կատարվեց: Այդ օրը բոլոր աստվածները հրճվում էին՝ տեսնելով Վահագնին: Ու նա բոլոր աստվածներից բազմաթիվ նվերներ ստացավ: Գեղեցկուհի Աստղիկը դրոշմեց նրա մանուկ ճակատին սիրո համբույրը ու կապեց նրա ձեռքին աստղերից հյուսած Պատերազմի ու Խաղախության նշանը, որ կրակի աստծո ուժը անսասան դառնա: Իսկ լույսարձակ Միհրը ընծայեց նրան ծանր ու մեծ մականը, որը ձուլված էր հազար ու մեկ արևի ճառագայթներից: Այդ խաղալիքը շատ դուր եկավ նոր աստվծոն: Այդ օրվանից հետո նրան կարելի էր տեսնել միայն երկնքում, որտեղ նա թռչում էր կրակավառ քամու ձևով ու թափահարում իր մեծագույն մականով:
Մեկ անգամ Վահագնը, ինչպես միշտ, շատ հեռու նետեց մականը ու տիեզերքով մեկ ճանապարհ ընկավ, որ գտնի կորած զենքը: Նա շատ մոլորակներով անցավ, մինչև որ հասավ մեր Երկնքին: Այստեղ աստվածը գտավ իր մականը, որը խրվել էր դաշտավայրի հողի մեջ: Իսկ երբ որ շատ մոտեցավ, տեսավ, թե ինչքան վառ էին փայլում մականի ժանիքները, որոնց շուրջը փաթաթվել էր խիտ աճող բւսականությունը. նրան զարմացրեց բնության գեղեցկությունը:
- Ինչ հաճելի՛ է այստեղ: Ահա և՛ սա՛ր կա, և՛ դաշտավա՛յր, - հանկարծ լսեց նա մոտեցող աստվածուհու՝ Աստղիկի ձայնը:
- Իսկ մենք գուշակում էինք, թե որտե՞ղ է ծնվելու Երկրի աստվածը, - ծիծաղեց Տիր աստվածը:
Եվ նրանք որոշեցին, որ հենց այստեղ է ծնվելու առաջին երկրային աստվածը, ու նրա անունը լինելու է Հայկ: Վահագնին աստվածները հանձնարարություն տվեցին, որ նա եթե ապագա երեխայի օրորանի վրա արևի լույս տա՝ ապագա մանուկը իր հոգատարության ու քնքշության մեջ կմեծանա: Այդ տեղը կոչեցին Արարատ, և պարզվեց, որ իրոք, դա ստեղծված է աստվածների հանգստյան համար: Եվ նրանք այդպեց էլ անում էին՝ իջնում էին երկնքից ցած, որ զբոսնեն Արարատի գեղատեսիլ լանջերով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets