ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մկրտիչ Խերանյան

Մկրտիչ Խերանյան (1899, օգոստոսի 10 - 1970, հունիսի 27), հայ բանատեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939-ից։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական, ապա Վարագա ժառանգավորաց և Հայկազյան կենտրոնական վարժարաններում։ 1915 -ին գաղթել է Արևելյան Հայաստան և ընդունվել Էջնիածնի Գևորգյան ճեմարանը, որն ավարտելուց հետո, մինչև 1950-ը, հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի շրջանի և Երևանի տարբեր միջնակարգ դպրոցներում։ Մահացել է Երևանում։

Մ. Խերանյանի երկերի մատենագրություն
  • Խնդություն (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, Պետհրատ, 1938, 173 էջ։
  • Մեռնող գործիքները, Երևան, Պետհրատ, 1938, 19 էջ։
  • Արհեստ սովորող կատուն, Երևան, Պետհրատ, 1938, 19 էջ։
  • Մրգաստան, Երևան, Պետհրատ, 1939, 24 էջ։
  • Ծտի գուլպաները (հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1939, 23 էջ։
  • Մոկաց Միրզա (պոեմ), Երևան, Պետհրատ, 1939, 96 էջ։
  • Հեքիաթ դարբնի որդու և յոթ գլխանի վիշապի մասին, Երևան, Պետհրատ, 1940, 40 էջ։
  • Պոեմներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 124 էջ։
  • Հազարան բլբուլ, Երևան, Հայպետհրատ, 1956, 59 էջ։
  • Սասնա տուն (դյուցազնավեպ), Երևան, Հայպետհրատ, 1958, 300 էջ։
  • Ով աշխատի, նա ուտի, Երևան, Հայպետհրատ, 1958, 8 էջ։
  • Դարբնի որդին, Երևան, Հայպետհրատ, 1959, 107 էջ։
  • Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Մ. Խերանյանի գործերից), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Ծտի գուլպաները, Երևան, Հայպետհրատ, 1961, 12 էջ։
  • Շարմաշուղներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 151 էջ։
  • Շխոնց Միհրան, Երևան, Հայպետհրատ, 1963, 272 էջ։
  • Երկար, երկար մի ճանապարհ (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 443 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Մ. Խերանյանը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
  • Հազարան բլբուլ, Երևան, «Հայաստան», 1968, 136 էջ։
  • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Մ. Խերանյանը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
  • Արհեստ սովորող կատուն (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 44 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Մ. Խերանյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
  • Երկար-երկար մի ճանապարհ (վեպ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1983, 431 էջ։
Մ. Խերանյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից և գրաբարից)
  • Իլիական / Հոմերոս; Գրաբարից թարգմ.՝ Մ. Խերանյան; Երևան : ԵՊՀ, 1987. - 500 էջ:
  • Մայիսմեկյան ժողովածու (գրքի մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1940, 83 էջ։
  • Ակակի Ծերեթելի, Հատընտիր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Պետհրատ, 1940, 96 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1941, 88 էջ։
  • Նիզամի Գյանջևի, Լեյլի ու Մեջնուն (պոեմ, թարգմանության հեղինակակից Սողոմոն Տարոնցի), Երևան-Մոսկվա, 1947, 274 էջ։
  • Ագնիա Բարտո, Մանուկների համար (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 104 էջ։
  • Մեր նվերը։ Ադրբեջանական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 114 էջ։
  • Յանկա Կուպալա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 104 էջ։
  • Վրաստանի գարունը։ Վրաց մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 279 էջ։
  • Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մաստ թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
  • Ալեքսանդր Տվարդովսկի, Պոեմներ (գրքի մեջ մտնող «Երկիր Մուրավիա» պոեմը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 160 էջ։
  • Լուսավոր ուղի։ Բելոռուսական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 175 էջ։
  • Սովետական քուրդ բանաստեղծներ. 1936-52 (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 168 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Երկեր 5 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 483 էջ։
  • Ագնիա Բարտո, Լավ երեկո (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 48 էջ։
  • Ուկրաինական քնար (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Երկեր 5 հատորով, հատոր 2, Պոեմներ և հեքիաթներ (գրքի մեջ մտնող «Գարիբալդիականը» և «կոմս Նուլին» գործերը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1955, 372 էջ։
  • Լյու եղբայրներ (չինական ժողովրդական հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1955, 72 էջ։
  • Պյոտր Երշով, Կուզիկ-քուռկիկ (հեքիաթ), թարգմանության հեղինակակից Հայկ Դավթյան), Երևան, 1955, 122 էջ։
  • Արկադի Կուլեշով, Պոեմներ (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 156 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 19546, 112 էջ։
  • Բելոռուսական գրականության անթոլոգիա (մի մասը թարգանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 536 էջ։
  • Հաֆեզ, Լիրիկա (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 132 էջ։
  • ՍՍՀՄ ժողովուրդների գրականություն։ Հատընտիր (գրքի մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 286 էջ։
  • Միխայի Իսակովսկի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), 1958, 165 էջ։
  • Ռուդաքի, ժողովածու (գրքի մեջ մտնող քասիդների մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 167 էջ։
  • Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1958, 218 էջ։
  • Լյու եղբայրներ (չինական ժողովրդական հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 71 էջ։
  • Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, Երևան, Հայպետհրատ, 1960, 412 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
  • Ավդալ Ամինե, Առաջին գարուն (բանաստեղծություններ և պոեմներ, մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 119 էջ։
  • Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
  • Ջորջ Բայրոն, Երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, «Հայաստան», 1965, 564 էջ։
  • Ագնիա Բարտո, Գնդակը (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Մ. Խերանյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 44 էջ։
Աղբյուր
Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», էջ 230։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets