ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Անահիտ Սահինյան

Անահիտ Սահինյանը ծնվել էր 1917 թվականին Լոռիում: 1936թ. ավարտել է Երևանի շինարարական տեխնիկումը, 1941-ին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Հայպետհրատի մանկապատանեկան գրականության խմբագրության վարիչ, «Պիոներ» ամսագրի խմբագիր:
Արձակագիր Անահիտ Սահինյանը երկար տարիներ համագործակցել է տարբեր թերթերի հետ և իր հրապարակախոսական հոդվածներով անդրադարձել է շրջապատող իրականության ցավոտ խնդիրներին: Հացն անխղճորեն շռայլելու մասին երկրի ղեկավար այրերեին ուղղված նրա արձագանքը ժամանակին արժանացել էր Անտոն Քոչինյանի ուշադրությանն ու շնորհակալական հեռախոսազանգին: Հեղինակի ամենածավալուն վեպից մինչեւ ամենափոքր հոդվածն ունի խիստ ինքնատիպ կնիք ու ձեռագիր, դա սահինյանական ձեռագիրն է:
Հեղինակի «Կարոտ», «Ծարավ», «Խաչուղիներ», «Կեռմաններ», բազմաթիվ այլ վեպեր ու վիպակներ ժամանակին «ձեռքից ձեռք էին խլում»:
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Մահացել է 2010թ., 93 տարեկան հասակում:

«Մեդիաինֆորմ» լրատվական գործակալություն

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets