ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ԾՈՎԻՆԱՐԻ ՄԱՍԻՆ

«Արարատյան առասպելներ» շարքից

Հայկական հին զրույցը պատմում է, որ անտիկ ժամանակներում Հայաստանը պատերազմել է հույների թագավոր, աշխարհի տիրակալներից մեկի՝ Ալեկսանդր Մակեդոնացու դեմ: Առաջին անգամ Ալեքսանդր Մակեդոնացին փորձեց հայկական վահանների ամրությունը Գալիս գետի մոտ եղած ճակատամարտում: Այդ ճակատամարտում սպարապետ Վահե Երվանդունու հեծելազորը ճզմեց Ալեքսանդր Մակեդոնացու զորքի ձախ թևն ու հույները ստիպված էին հետ նահանջել դեպի Պաղեստին: Այդ ճակատամարտում Վահե արքան իր աշխույժ ձիով ասես թե թռչում էր հայ զինվորների շարքերի առաջ ու բոլորին համարձակություն էր ներշնչում: Հաջորդ ամռանը հունա-մակեդոնական բանակը վճռական ճակատամարտի եղավ պարսիկ արքա Դարեհի դեմ:
Դեմ դիմաց դուրս եկան երկու հարյուր հազարանոց ռազմական արշավներում կոփված հույն զինվորները և քանակով շատ ավելի պարսկական բանակը: Քայց այդ հսկա, բազմազգ և վատ ղեկավարվող Դարեհի զորքը նախնապես կորստյան էր դատապարտված: Ալեքսանդր Մակեդոնացու կողմ անցան զորագնդերից շատերը: Եվ այդ ճակատամարտում զոհվեց Վահե Երվանդունին, որ կռվում էր արիական միության ասիական միացյալ զորքերի կողմը: Նա սպանվեց դաժան ձևով՝ դավաճանը խոցել էր նրան մեջքի կողմից:
Թշնամիները փորձեր էին կատարում բռնել Երվանդունու ձիուն: Բայց տիրոջը նվիրված նժույգը թողեց ճակատամարտի դաշտը, թռիչք կատարեց գետի վրայով ու սլացավ դեպի Արմավիր: Երկու օրից հետո նա արդեն կանգնած էր մայրաքաղաքի դարպասի մոտ: Իսկ այնտեղ՝ ճանապարհին, մեծ անհանգստությամբ իր հայացքը հառելով դեպի հորիզոնը, կանգնած էր սպարապետի կինը՝ թագուհի Ծովինարը: Տեսնելով ձիուն՝ նա ամեն ինչ հասկացավ: Գլուխը վերցրեց ափերի մեջ ու ոչինչ չասաց: Իսկ հետո նրա ձեռքում շողաց թույնով լի սրվակը: Սպասուհին ուզում էր խանգարել նրան, բայց թագուհին ամենայն խստակությամբ նայեց նրան ու ասաց.
- Ուզում ես ասել, որ իմ հավատարմությունը ավելի է զիջում այս նժույգի հավատարմությա՞նը:
Հունա¬մակեդոնական բանակը խլացուցիչ հաղթանակ տարավ: Պատերազմը ավարտվեց արիական միության կործանումով, որը քանդվեց ու այլևս երբեք չկարողացավ վերականգնվել: Ալեքսանդր Մակեդոնացին շարունակում էր իր նվաճումները, նա ստեղծեց մի հսկա պետություն: Միայն Հայաստանի թագավորությունը պահպանեց իր անկախությունը: Ասում են, որ Վահե թագավորի քաջության, նրա կնոջ՝ Ծովինարի ու ձիու հավատարմության մասին պատմությունները միայն ամրացրել են Ալեքսանդր Մակեդոնացու համոզմունքը, որ հայ ժողովրդի հետ պետք է ընկերություն անել ու համերաշխ լինել:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets