ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.06.2013

Հայ ժողովրդի հետ կապւած ծանօթ փոխաբերութիւններ եւ շրջաբանութիւններ

ԱԼԻՔ օրաթերթ
26. հունիս 2013

1) Հայ ժողովրդի ազատասիրութեան խորհրդանիշ՝ Հայկ Նահապետ (աւանդական պատմութիւն):
2) Հայ ընտանեկան սրբութեան խորհրդանիշ՝ Արա Գեղեցիկ (աւանդական պատմութիւն):
3) Հայրենասիրութեան խորհրդանշան հայ թագաւորը՝ Արշակ Բ. (340-356):
4) Քրիստոնէութիւնը պաշտօնապէս ընդունող աշխարհի առաջին պետութիւնը՝ Հայաստան (301-ին):
5) Աշխարհի առաջին քրիստոնեայ թագուհին Հայաստանի Աշխէն թագուհին է:
6) Հայ գրերի գիւտարարը՝ Մեսրոպ Մաշտոց (362-440):
7) Հայոց պատմութեան հայրը՝ Պատմահայր Խորենացի (410-490):
8) Յանուն հայրենեաց եւ կրօնի պատերազմի ռահվիրան՝ Վարդան Մամիկոնեան (451):
9) Վաղ Միջնադարի, հայ ազատական մտքի խորհրդանիշ՝ մարզպան Վահան Մամիկոնեան (481-495):
10) Աստծու հետ խօսող հայ բանաստեղծը՝ Գրիգոր Նարեկացի (951-1003):
11) Հազար ու մէկ եկեղեցիների քաղաքը՝ Անի (Ժ-ԺԱ դար):
12) Հայ վերածնունդի նախարարապետը՝ Յովհաննէս Իմաստասէր (1045-1129):
13) Հայ առակագիրների արքան՝ Վարդան Այգեկցի (1190-1250):
14) Հայ պետական մտքի գագաթը՝ Հեթում Բ (1226-1270):
15) Հասարակական անարդարութիւնը վեր հանող առաջին հայ բանաստեղծը՝ Ֆրիկ (ԺԳ դար):
16) Հայ տպագրութեան ռահվիրան՝ Յակոբ Մեղապարտ (1512):
17) Միջնադարի հայ սիրերգակը՝ Նահապետ Քուչակ (16-րդ դար):
18) Հայ ազատագրական շարժման աննկուն մարտիկը՝ Իսրայէլ Օրի (1650-1714):
19) Հայ աշուղական գրականութեան գագաթը՝ Սայեաթ Նովա (1712-1795):
20) Հայ արդի գրականութեան հիմնադիրը՝ Խաչատուր Աբովեան (1805-1848):
21) Հայ յեղափոխական դեմոկրատը՝ Միքայէլ Նալբանդեան (1829-1866):
22) Հայ դպրութեան նահապետը՝ Ղեւոնդ Ալիշան (1820-1901):
23) Հայ ժողովրդի Հայրիկը՝ Խրիմեան Հայրիկ (1820-1907):
24) Սկիւտարի սոխակը՝ Պետրոս Դուրեան (1851-1871):
25) Հայ երգիծանքի փառքը՝ Յակոբ Պարոնեան (1843-1891):
26) Հայ օպերայի հայրը՝ Տիգրան Չուխաճեան (1837-1898):
27) Հայ թատրոնի հայրը՝ Գաբրիէլ Սունդուկեան (1825-1912):
28) Հայ հայրենասիրական վէպի ռահվիրան՝ Րաֆֆի (1835-1888):
29) Հայ բեմի իշխանը՝ Պետրոս Ադամեան (1849-1891):
30) Նկարչութեան մէջ ծովերի արքան՝ Յովհաննէս Այւազովսկի (1817-1900):
31) Հայկական հեքիաթների մեծ վաստակաւորը՝ Ղազարոս Աղայեան (1840-1911):
32) Հայ նորավէպի իշխանը՝ Գրիգոր Զոհրապ (1861-1915):
33) Ամենայն հայոց բանաստեղծը՝ Յովհաննէս Թումանեան (1869-1923):
34) Հայոց վշտի երգիչը՝ Աւետիս Ահարոնեան (1866-1948):
35) Հայ գրականութեան վարպետը՝ Աւետիք Իսահակեան (1875-1957):
36) Յեղափոխութեան երգիչը՝ Եղիշէ Չարենց (1897-1937):
37) Հայ առաջին յեղափոխական կին երգիչը՝ Շուշանիկ Կուրղինեան (1876-1927):
38) Հայ դիմադրական շարժման սաւառնող արծիւը՝ Զօրավար Անդրանիկ (1866-1927):
39) Հայ ժողովրդական երգի իշխանը՝ Կոմիտաս (1869-1935):
40) Հայ μանաստեղծութեան իշխանը՝ Վահան Թեքէեան (1878-1945):
41) Հայ զինւորական փառքի դափնեկիրը՝ մարաջախտ Յովհ. Բաղրամեան:
42) Հայ վրիժառու բազուկը՝ Սողոմոն Թեհլիրեան (1896-1960):
43) Հայ սիմֆոնիկ երաժշտութեան պարծանքը՝ Արամ Խաչատրեան (1903-1978):
44) Աստղերի թարգմանիչն ու մեկնաբանը՝ Վիկտոր Համբարձումեան (1908-1995):
45) Հայ ժողովրդի վերապրումի վճռի խորհրդանշանը՝ Սարդարաμադի ճակատամարտը (22-26 մայիս 1918):
46) Հայ պետականութեան վերականգնման տարեթիւը՝ մայիսն 28, 1918:
47) Խորհրդային Հայաստանի սկզբնաւորութիւնը՝ 29 նոյեմբերի 1920:
48) Ամենահին, սակայն միշտ նորոգւող ժողովուրդը՝ հայութիւնը:
49) Հայ ժողովրդի խորհրդանիշը՝ Մայր Հայաստան:
50) Մայր Հայաստանի կապոյտ աչքը՝ Սեւանայ լիճը:
51) Հայ ժողովրդի բաբախող սիրտը՝ Երեւան-Էրեբունի:

Քաղեց ՑՈԼԱԿ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԸ
(Նոր Ջուղա)

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets