ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Պետրոս Ադամյան

Պետրոս Հերոնիմոսի Ադամյան (դեկտեմբերի 21 1849, Կոստանդնուպոլիս - հունիսի 3 1891, Կոստանդնուպոլիս), հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ։ Համլետի և Օթելլոյի նրա դերակատարումները նրան դասել են աշխարհի մեծագույն ողբերգակների շարքը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։ 

Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը 1867թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենյաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին։
1867-1869թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875թթ. աշխատել է Պ. Մաղաքյանին թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով` տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում։ 1883-1885թթ. Ադամյանը արդեն որպես ճանաչված դերասան հրավեներ է ստանում խաղալու տարբեր քաղաքներում` Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»։ Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղավեստից ակադեմիայի պատվավոր անդամ: 1888 թվականին վերադարձել է Հայաստան։
1880թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։ Ադամյանը նաև բանաստեղծություններ է գրել` կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմասատասիրական բնույթի քնարական և երգիծական։ 1887թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յու Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»։ Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Վերջին անգամ բեմ է բարձրանում 1889թ. դեկտեմբերի 10։ Կյանքի վերջին տարիները նյութական ծանր վիճակում, տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով մահանում է հունիսի 4 Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում էր նրա անունը։

Դերեր թատրոնում
  • Ադամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են.
  • Համլետ՝ Վ. Շեքսպիրի «Համլետ»
  • Օթելլո՝ Վ. Շեքսպիրի «Օթելլո»
  • Ֆրանց Մոոր՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ»
  • Ժադով՝ Ա. Օստրովսկիու «Եկամտաբեր պաշտոն»
  • Չացկի՝ Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»
  • Կրեչինսկի՝ Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
  • Արբենին՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես»
  • Խլեստյակով՝ Ն. Գոգոլու «Ռևիզոր»
  • Արման՝ Ա. Դյումաի (որդու) «Քամելիազարդ տիկինը»
  • Քին՝ Ա.Դյումաի (որդու) «Քին»
  • Ջանումյան՝ Ա. Քիշմիշյանի «Օրիորդ Բերոյանց»
  • Կորրադո՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»
  • Ուրիել Ակոստա՝ Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա»
  • Ատրներսեհ՝ Մուրացանի «Ռուզան»
  • Մասիսյանց՝ Գ.Սունդուկյանի «Խաթաբալա»
  • Միքայել՝ Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
Երկեր
  • Նամակներ. Երևան, 1959 թ.
Գրականություն Պետրոս Ադամյանի մասին
  • Զարյան Ռ., Ադամյանի արվեստը, Երևան, 1960, 415 էջ
  • Զարյան Ռ., Ադամյանի կյանքը, Երևան, 1961, 535 էջ
  • Զարյան Ռ., Ադամյանի Շեքսպիրը, Երևան, 1965, 303 էջ
  • Տոնապետյան Պ., «Քսան և հնգամյա բեմական գործունեություն Պ.Հ.Ադամյանի», Կ. Պոլիս 1888 թ.
  • Արամ Վրույր, «Պետրոս Հ. Ադամյան», Թբիլիսի, 1891 թ.
  • Մելիքսեթյան Ս., «Թատերական ակնարկներ» Երևան, 1945 թ.
  • Ստեփանյան Գ., «Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության» Երևան, 1962 թ.
  • Веселовскии А., Два силуэта, «Армянский вестник», Մոսկվա, 1916, № 3. էջ. 2-4 (ռուս.)
  • Ярышкин А., Адамьян в роли Гамлета, Օդեսսա, 1887 (ռուս.)
  • Гарин-Виндинг Д.В. Петросъ Адамьянъ. Несколько воспоминаній изъ жизни армянскаго трагика (ռուս.)
  • Гайдин Б. Н. Адамян Петрос Иеронимович «Շեքսպիրի աշխարհ» հանրագիտարան (ռուս.)
Հղումներ
Ծանոթագրություններ









Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets