ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ԹՄԿԱԲԵՐԴԻ ՄԱՍԻՆ

«Արարատյան առասպելներ» շարքից

Հայկական հին զրույցը պատմում է, որ հայոց հզոր ու անառիկ բերդերից մեկը Թմկաբերդն էր: Ժամանակին Քմկաբերդին տիրում էր մի հայ իշխան, որը հռչակվել էր իր քաջությամբ: Պարսից թագավորը իր ստվարաքանակ զորքով գալիս և պաշարում է բերդը, սակայն երկար ժամանակ չի կարողանում առնել այն: Երբ նա հարձակում է, իշխանն անմիջապես իր քաջերով հետ է մղում նրան, և սարի նման անսասան կանգնած է մնում բերդը: Պարսից թագավորն իր աշուղին ուղարկում է բերդ: Վերջինս Թմկաբերդի իշխանուհու մոտ փառաբանում է թագավորին այնքան, որ իշխանուհին սիրահարվում է նրան: Շահը խոսք է տալիս իշխանի կնոջը, որ կամուսնանա նրա հետ, եթե ինքը սպանի իր ամուսնուն և բերդը հանձնի շահին: Իշխանի կինը սպանում է ամուսնուն, հարբեցնում նրա զորքին և բերդի բանալիները ուղարկում պարսից շահին: Շահը բերդին տիրելուց հետո հանդիպում է դավաճանուհուն: Բայց երբ որ նա ներս է մտնում սպանված իշխանի կնոջ առանձնանոցը, կինը հասկանում է, որ մեծ սխալ է գործել: Շահը հարցնում է մատնիչ իշխանուհուն.
- Ե՞ս եմ գեղեցիկ, թե ամուսինդ:
Եվ երբ կինը պատասխանում է, որ իր ամուսինը գեղեցիկ է ավելի, պարսից թագավորը հրամայում է կապել նրան ձիու պոչից և քաշ տալ՝ ասելով.
Եթե ամուսինդ գեղեցիկ էր, ապա ինչու՞ դավաճանեցիր նրան:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets