ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արա Շիրազ

Արա Շիրազ, Արամազդ Հովհաննեսի Կարապետյան (ծ. 1941, Երևան), հայ քանդակագործ, ՀՀ Ժողովրդական նկարիչ: 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։

Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի աջ անկյունում տեղադրված Զորավար Անդրանիկի արձանի հեղինակն է (2002թ.)։ Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով»։
Հեղինակ է բազմաթիվ այլ քանդակների, այդ թվում հոր՝ Հովհաննես Շիրազի արձանի, որը տեղադրված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղամասում(2005), Վազգեն Ա-ի արձանի, որն տեղադրված է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի բակում (2008)։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets