ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.06.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ՝ Ռոզի Արմեն

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ՌՈԶԻ ԱՐՄԵՆ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՌՈԶԻ ԽՈՒՐՇՈՒԴԻ) 
Ծնվել է 1943թ. մայիսի 1-ին, Փարիզում, 1915թ. Եղեռնից փրկված, ծնունդով Նախիջևանցի Խուրշուդ Հովհաննիսյանի ընտանիքում: Կրթությունն ստացել է ծննդավայում: Դեռևս չորս տարեկանում նա ղեկավարել է դպրոցական նվագախումբը, հետագայում հանդես եկել դպրոցական երգչախմբում որպես մենակատար: 
1961թ. առաջին անգամ ելույթ է ունեցել ֆրանսիական ազգային հեռուստատեսությամբ, ձայնագրել իր առաջին ձայնասկավառակը: 
1963թ. համերգներով շրջագայել է Մերձավոր Արևելքի երկրներում: 
1965թ. առաջին անգամ համերգներով հանդես է եկել հայ իրականության
առջև: Արամ Խաչատրյանը Ռոզի Արմենին է նվիրել «Սև կակաչ» երգը: 
1966թ. Ռոզի Արմենը Ֆրանսիայի 12 լավագույն երգիչների թվում էր: Երգչուհին Օլիմպիա համերգասրահում ֆրանսիական և եվրոպական այլ ժողովուրդների երգերի թվում հնչեցրել է նաև հայկական դասական և ժողովրդական երգեր: 
1968թ. նոր կատարումներով շրջագայել է Եվրոպայի խոշոր քաղքներում, մասնակցել միջազգային մրցանակաբաշխութունների, արժանացել առաջին մրցանակի: 
Խուլիո Իգեսիասի հետ 1971թ. ձայնագրել է Gwendoline ալբոմը, որը մինչ այժմ հանդիսանում է երգչուհու այցեքարտը: 
1972թ. թողարկել է հայերեն երգերից կազմած է իր առաջին ալբոմը` “Yerevan”-ը: 
1979թ. համերգներով ելույթներ է ունեցել Միշել Լեգրանի հետ, ձայնագրել “Windmills of my heart” հանրահայտ երգը: 
1966թ. հրավիրվել է Մոսկվա` մասնակցելու Առնո Բաբագանյանին նվիրված համերգին: 
2005թ. հայրենիքում մասնակցել է 70-ականների Երևանը խորագրով համերգին : 
Ունի ձայնագրված 45 ալբոմ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets