ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

21.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ՋՐԱԲԵՐԴԻ ՄԱՍԻՆ

Արարատյան առասպելներ շարքից

Արցախի պատմական վայրերից է Ջրաբերդը: Նա գտնվում է համանուն գավառի անտառախիտ խորքերում և ունենալով խիստ նպաստավոր բնական պայմաններ՝ ամրոցը վաղ միջնադարից ի վեր կառուցապատվել ու դարձել է Արցախ-Խաչեն-Ղարաբաղի անառիկ ու նշանակալի պաշտպանական հենակետերից մեկը: Պատմական աղբյուրներում և այլազան երկերում ամրոցը հիշվում է Չարաբերդ, Ճառաբերդ, Չրաբերդ, Ջերմուկ բերդ և Ջրաբերդ անուններով, իսկ մելիքության շրջանի վկայագրերում առավելապես հայտնի է հնագույն ու նախնական Չարաբերդ անվանաձևով, ինչը գործածվում էր նաև որպես գավառանուն և մելիքության անվանում:
Ժամանակին այնտեղ բնակվել են քաջ, համարձակ, հավասարակշռված, հնարամիտ ու դիմացկուն մարդիկ: Պատմում են, որ մի անգամ թշնամին եկել էր նվաճելու Ջրաբեդը և չկարողանալով գրավել այն՝ պաշարել էր: Գյուղացիները պահվել էին բերդի ամուր պարիսպների ետևում: Նրանք դիմադրում էին: Թշնամին բազմիցս գրոհներ էր ձեռնարկում, բայց չէր կարողանում առնել բերդը, որովհետև քաջ բերդաբնակները հմտորեն էին կազմակերպում պաշտպանությունը և անառիկ դարձնում բերդը: Պաշարումը տևում է երկար ժամանակ: Թշնամին հուսով էր, որ բերդում հացի պաշարը շուտով կվերջանա, և սովի վտանգից վախեցած մարդիկ անձնատուր կլինեն: Սակայն Ջրաբերդի հնարամիտ մարդիկ չեն թողնում, որ սովը գերության դուռը հասցնի իրենց: Բերդի պատերից նրանք դուրս են բերում այնտեղ եղած կիրը ու սկսում են մաղել՝ ի ցույց թշնամու: Պաշարողները մնում եմ զարմացած. ինչք՜ան հարուստ են այս բերդի բնակիչները, որ երկար պաշարումից հետո էլ ալյուր են մաղում պարիսպների վրա: Թշնամին, որ արդեն սպառել էր իր բոլոր ուժերը ու համբերությունը, կարծում է, որ դեռ ալյուր շատ կա բերդում, հուսահատ թողնում է պաշարումը ու ձեռնունայն հեռանում Ջրաբերդից:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets