ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գուրգեն Վանանդեցի

Գուրգեն Վանանդեցի (Գուրգեն Արշակի Փորսուղյան), (1898, հունիս 10-1937), հայ գրականագետ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից:

Ծնվել է Կարսում: Սկզբնական կրթությունն ստացել է Կարսի ռեալական դպրոցում: 1927-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը: Այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: Գրականության և արվեստի սոցոլոգիա է դասավանդել Երևանի տարբեր դպրոցներում ու տեխնիկումներում: 1930-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ: Գրել է մի պոեմ` «Արեգակը խաչափայտին» վերնագրով: Հետո թողել է բանաստեղծությունը և զբաղվել գրականագիտությամբ: Մահացել է 1937-ին:

Ստեղծագործությունները
Վանանդեցի Գ., Րաֆֆու վեպերը, Երևան, Պետհրատ, 1928: 
Վանանդեցի Գ., Շիրվանզադեի ստեղծագործության հիմնական գծերը, Երևան, Պետհրատ, 1930: 

Աղբյուր
Գրական տեղեկատու, Երևան, 1981, 544 էջ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets