ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

29.06.2013

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ


Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: 

1992թ.-ի այս օրն Արցախում անհայտ կորան «Արաբո», «Արծիվ 13», «Զեյթուն» կամավորական ջոկատների տղերքը: Ընդհանուր առմամբ հունիսի 29-ին անհայտ կորավ 76 ազատամարտիկ:
Անհայտ կորած ազատամարտիկների ցուցակում մինչ այսօր էլ շարունակում է մնալ Պռոշյանցի Կարոտի անունը: Նրա հայրը` Հովհաննես քեռին, սպասում է որդուն: Գիտի` գալու է, որովհետև ասել է. «Ինձ թշնամու գնդակ չի դիպչելու»:
Պռոշյանցի Կարոտի մարտական ընկերներն ամեն տարի հունիսի 13-ին` նրա վերջին մարտի օրը, հավաքվում են Կարոտի հայրական տանն ու հիշում են
իրենց ընկերոջը:
Այդ օրերին պռոշյանցի մարտիկները դիրքեր էին գրավել Ջամբազի լեռնագագաթի հենակետերում: Մի քանի օր անց նրանց էր միացել Նոր Երզնկայի մարտախումբը՝ Սարո Փամբուխչյանի գլխավորությամբ, իսկ Շուշիի և Լաչինի գործողություններից հետո՝ նաև բուժականցիներ Մուրադը, Պավլիկը, Ազատն ու Ֆելիքսը, ինչպես նաև բաղրամյանցի Մանվելը:


Նույն օրերին նաիրցիների հարևանությամբ Ջամբազի 25-րդ հենակետում է հաստատվում Սասուն Սիմոնյանի գլխավորած ալավերդցիների խումբը: Այս խմբերն ու պռոշյանցիների ջոկատը գործում էին Կարոտի ընդհանուր հրամանատարությամբ: 
Հունիսի 13-ին թեժ մարտեր են սկսվում: Թշնամուն` ռուսական դիվիզիաների աջակցությամբ, հաջողվում է գրավել Ջամբազի բարձունքը: Հրաշալի իմանալով, որ բարձունքում թշնամու հարյուրավոր զինվորներ են, Կարոտը վճռում էբարձրանալ իրենց նախկին դիրքեր ու օգնել այնտեղ միայնակ մնացած իր զինվորներին:
Ազատամարտիկ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը վերջիններից մեկն է, ով տեսել է Պռոշյանցի Կարոտին: 
«Մենք վիրավորներին էինք տեղափոխում: Ինքն ասաց` գնում եմ տղերքի մոտ: Գիտեինք, որ վտանգավոր է, աղաչեցինք, որ չգնա, բայց Կարոտն իր զինվորներին մենակ թողնել չէր կարող` գնաց»,- պատմում է Ռաֆիկ Ղազինյանն ու ավելացնում.
«Կարոտը մի հնարք ուներ` բոլորիս սովորեցնում էր: Ասում էր՝ երբ թշնամին կրակում ա ձեր ուղղությամբ, դուք այ սենց պտտվելով ընկեք` իբր թե կպել է: Վերջին անգամ, որ տեսա Կարոտին, այ տենց պտտվելով ընկնում էր: Չեմ ուզում մտածեմ, որ իրոք գնդակ էր կպել: Հույս ունեմ, որ ուղղակի իր սիրելի հնարքն էր անում, հույս ունեմ, որովհետև հավատում եմ` նա մի օր էդ անտառից դուրս պիտի գա...»:
Մանրամասները` տեսանյութում: 
ԱՅՍՕՐ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets