ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայոց աշխարհում՝ Ղափանի ու Սիսիանի սահմանագլխին, մի սար կա՝ անունը Արամասար: Այդ անունը կապվում է Արամ արքայի անվան հետ (նա Արա Գեղեցիկի հայրն էր):

Արամը Գեղամի թոռն էր, Արմավիրի տեր Հարմայի որդին, մի աշխատասեր, եռանդուն, հայրենասեր մարդ, որը գերադասում էր մեռնել հայրենիքի համար, քան տեսնել, թե ինչպես են օտար ցեղերն ու ազգերը ոտնակոխ անում իր հայրենիքը և տիրում ու շահագործում իր արյունակից հարազատներին։
Արամը նեղվելով շրջակա ազգերի ու ցեղերի ասպատակություններից, իր ընտանիքի քաջ և աղեղնավոր մարդկանցից հավաքում է շուրջ 50 հազար հոգի, որոնք բոլորն էլ վարժ նիզակավորներ էին, հմուտ նետաձիգներ, ուժեղ և անվեհեր երիտասարդ մարտիկներ։
Հայաստանի սահմանների մերձակայքում Արամը հանդիպում է մեդացի (մարացի) երիտասարդ զինվորների մի զորախմբի, որի առաջնորդն ու հրամանատարն էր ոմն Նյուքար Մադես՝ մի հպարտ ու ռազմասեր մարդ։ Նյուքար Մադեսն արդեն մի քանի անգամ արշավել ու ասպատակել էր Հայոց աշխարհը և իր ձիերի սմբակներով ոտնակոխ արել երկրի բոլոր սահմանները և երկու տարի Հայաստանը ենթարկել իրեն։
Արամը հանկարծակիի է բերում թշնամուն։ Արևածագից առաջ Արամն իր զորքով անսպասելի հարձակում է գործում մեդական զորքի վրա, գլխովին ջախջախում, իսկ նրա առաջնորդին՝ Նյուքար Մադեսին, գերում և ձերբակալելով բերում Արմավիր։
Արամն այնքան հայտնի էր դարձել իր քաջությամբ, որ հարևան ազգերը հայերին նրա միջոցով ճանաչեցին որպես արմեններ (Արմեն): Արմենների թագավորը աչքի էր ընկնում նաև իր զորավարական գիտելիքներով ու հմտությամբ: Ասում են՝ մի ճակատամարտից հետո Արամ նահապետը իր զորքերի հետ այնտեղ խնջույքի է նստում: Որպեսզի զինվորները չհարբեն, ոչ թե երկար-բարակ սկսում է բացատրել, թե ինչ կարող է լինել հարբած զինվորի հետ, այլ այսպիսի բան է անում. իր զորքի առջև սկսում է պարել: Նա այնքան է պարում, մինչև ուժասպառ ընկնում է: Զինվորները զարմացած ու մոլորված իրար երես են նայում՝ չհասկանալով Արամի արածի իմաստը: Հետո նա ասում է.
- Գինովցած մարդը նույնն է, ինչ մի քանի ժամ պարած և ուժասպառ ընկած մարդը: Աշխարհում ամենահեշտն գինովցած մարդուն հաղթելն է: Եթե ուզում եք անհաղթ լինել, խմեցեք չափավոր: Ահա թե ինչպես էր վարժեցնում ու դաստիարակում իր զորքերին Արամը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets