ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.06.2013

Կոմիտաս

«Կոմիտաս» ֆիլմի շնորհանդեսը Գյումրիում
Մայիսի 30-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղում տեղի ունեցավ ռեժիսուրայի բաժնի ուսանողուհի` Գոհար Սարգսյանի «Կոմիտաս» ֆիլմի շնորհանդեսը:
Շնորհանդեսի վերջում զրուցեցինք Գոհար Սարգսյանի հետ.
Ինչու՞ ընտրեցիք հենց Կոմիտաս:
- Քանի որ, մենք չունենք ոչ մի ֆիլմ Կոմիտասի մասին, նաև չունենք բավարար տեղեկություններ Կոմիտասի մասին: Երբ որ ուսունասիրում էի Կոմիտասի պատմությունը, հանդիպեցի շատ հակասություների. մենք տեղյակ ենք, որ Կոմիտասը եղեռնի ականատեսը լինելու պատճառով հոգեկան շեղումներ Է ստանում, բայց իրակնում նա ընկնում է խորը դեպրեսիայի մեջ: Նրան հոգևորակաները տանում են Ստանբուլի հոգեբուժարան, որտեղ նույնիսկ նորմալ
մարդը կգժվեր, և Կոմիտասը այնտեղ էլ գժվում է: Երկու տարի անց հայերը, իմանալով այդ մասին, աղմուկ են բարձրացնում և նրան տեղափոխում են Փարիզի հանգստյան տուն: Փարիզ ուղարկելու համար, հոգևորականները վաճառում են Կոմիտասի դաշնամուրը: Հանգստյան տանն են ձայնագրել Կոմիտասի երգերից մի քանիսը՝ իր ձայնով:
Ֆիլմում նկարհանվել են Արթուր Գևորգյանը, Արտաշես Առաքելյանը և Համլետ Մանուկյանը: Նրանցից ոչ մենկն ել դերասներ չեն:
Հեղինակ` Արմեն Ալեքսանյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets