ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արտաշես Հովսեփյան

Արտաշես (Արտուշ) Հովսեփյան (Ավագի) (ծնվ. 1931թ. հունիսի 22, գ. Սառնակունք, ՀՀ Սյունիքի մարզում), քանդակագործ։ Ավարտել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (1961)։

Ստեղծագործում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։ Գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ, 1962), «Ալեքսանդր Թամանյան» (բազալտ, 1974, Երևան, ճարտարապետ Ս.Պետրոսյան), «Արմեն Տիգրանյան» (բազալտ, 1987, Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, 1988, Երևան), «Օրբելի եղբայրներ» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի Ս. Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները (տուֆ, 1975), կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ. Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-93), Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, 1981), Բեկոր Աշոտի (Աշոտ Ղուլյան) (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ, ճարտարապետ Ա. Իսրայելյան), Արթուր Մկրտչյանի (գրանիտ, մարմար, 1994, Ստեփանակերտ) մահարձանները և այլն։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, 1961), «Եղիշե Չարենց» (գրանիտ, 1961) և այլն։ Կատարել է նաև Նյու Յորքի Ս. Վարդան եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները։
Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։

Պարգևներ և կոչումներ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989)։

Արտաքին հղումներ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets