ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գևորգ Ասատուր

Գևորգ Ասատուր (Գևորգ Կոստանդինի Աստվածատրյան, 1868, հունիսի 6 - 1937, հոկտեմբերի 7), հայ բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը, ապա Պետերբուրգի հնագիտական ինստիտուտը և արևելյան լեզուների դասընթացները։ Դասավանդել է Թբիլիսիի, Լենինականի և Երևանի դպրոցներում։ 1921-ից դասվանդել է Երևանի պետական համալսարանում։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել «Աղբյուր» ամսագրում, 1887-ին։ Եղել է Սայաթ-Նովայի լավագույն գիտակ։ Ուսումնասիրություններ է գրել Շոթա Ռուսթավելու, Սայաթ-Նովայի և Շամչի Մելքոյի մասին։ Կազմել է Գաբրիել Սունդուկյանի լեզվի բառարանը (2500 բառ, դարձվածք ու ասույթ)։ Մահացել է Թիֆլիսում։

Գ. Ասատուրի երկերը
  • Սիրո երգիչ Նահապետ Քուչակի երգերը։ Մշակեց Գևորգ Ասատուրը, Թիֆլիս, 1905։
  • Հայավանդ (լեգենդներ), պրակ Ա, Երևան, 1927, 57 էջ։
  • Մերձարևելքի գրականության պատմություն, Երևան, 1931, 164 էջ։
Գ. Ասատուրի կատարած թարգմանությունները (ռուսերենից, պարսկերենից և վրացերենից) 
  • Ալեքսանդր Պուշկին, Չափածո գրվածքների ժողովածու, Թիֆլիս, 1899, 31 էջ։
  • Ֆիրդուսի, Ռուստամ և Սոհրաբ («Շահ-նամե»-ից), Երևան, 1934, 114 էջ։
  • Ֆիրդուսի, Ռոստոմ և Սոհրաբ («Շահ-նամե»-ից), Երևան, 1935, 132 էջ։
  • Շոթա Ռուսթավելի, Վագրենավորը, Երևան, 1937, 260 էջ։
  • Վաժա Փշավելա, Եղնիկի ձագուկի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1937, 18 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Ընտիր երկեր, 2 հատորով, հատոր 1, Բանաստեծություններ, պոեմներ, դրամաներ (գրքի մեջ մտնող «Հավերժահարսը» գործը թարգմանել է Գ. Ասատուրը), Երևան, Պետհրատ, 1940, 361 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Երկեր 5 հատորով, հատոր 3, Եվգենի Օնեգին։ Դրամատիկական երկեր (գրքի մեջ մտնող «Հավերժահարսը» գործը թարգմանել է Գ. Ասատուրը), Երևան, Հայպետհրատ, 1956, 444 էջ։
  • Վրաց գրականության ընտիր էջեր (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թաևգմանել է Գ. Ասատուրը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
  • Շոթա Ռուսթավելի, Ընձենավոր (պոեմ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1966, 319 էջ։
  • Իլյա Ճավճավաձե, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թաևգմանել է Գ. Ասատուրը), Երևան, «Սովետական գրող», 1978, 95 էջ։
  • Վրացական պոեզիա (ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Գ. Ասատուրը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1983, 440 էջ։
Աղբյուր
Հայկ Խաչատրյան (1981)։ Գրական տեղեկատու։ Երևան: Սովետական գրող, էջ 40-41։ 

ՏԵՍ ՆԱԵՎ

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets