ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Գևորգ Քոլոզյան

Գևորգ Աղաբեկի Քոլոզյան, (1917, Նոր Բայազետ (այժմ Գավառ), Երևանի գավառ — հունիսի 25 1944, Ջերֆալկո, Սկարլինո, Տոսկանա, Իտալիա), կարմիր բանակային, հետո իտալական պարտիզան, սեփական մարմնով ծածկել է հակառակորդի հրակնատը:

Ծնվել է 1917 թվականին Նոր Բայազետում: 1938 թվականին ավարտել է մանկավարժական ուսումնարանը և դպրոցում գերմաներեն դասավանդել: 1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և մասնակցել Սովետա-ֆիննական պատերազմին, վիրավորվել է և մոտ կես տարի բուժվել Յարոսլավլի հոսպիտալում, որից հետո զորացրվել է և շարունակել դասավանդել հայրենի քաղաքի դպրոցում: Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ:
Մոտ մեկ տարի գտնվել է Վրաստանում, ուր ըստ մեկ աղբյուրի մասնագիտացել է հետախուզական դպրոցում, ըստ մյուսի ռադիոդպրոցում: 1942 թվականի գարնանից ծառայել է Ղրիմի ռազմաճակատի քաղբաժնում, ըստ այլ աղբյուրի ոչմեկ անգամ նետվել է հակառակորդի թիկունք դիվերսիոն խմբերի հետ:
1942 թվականի մայիսի 8-ից 11-ը ընկնում է շրջապատման մեջ և գերվում: 1942 թվականից համարվում է անհետ կորած: Ըստ այլ վարկածի գերվել է 1943 թվականին սլովակյան պարտիզանների հետ կապ հաստատելու համար հակառակորդի թիկունք նետվելու ժամանակ:
Գերությունը անց է կացրել Իտալիայում, 1944 թվականին փախել է և միացել «Գուիդո Բոսկալիա» պարտիզանական բրիգադին: 1944 թվականի հունիսի 25-ին պարտիզանների ջոկատը շրջապատվում է: Շրջապատումից դուրս գալուց՝ ոտքից վիրավոր Քոլոզյանը սեփական մարմնով ծածկում է հակառակորդի հրակնատը, որը փակում էր նահանջի ճանապարհը: Թաղված է Ջերֆալկոյում:
«Գատզետտա Ուֆիչիալե» պաշտոնաթերթը, իր 1957 թվականի հունիսի 19-ի համարում հրապարակեց Գևորգ Քոլոզյանին հետմահու «Մարտական քաջության համար» բրոնզե մեդալով պարգևատրելու մասին: 1966 թվականի մարտի 4-ին պարզվեց հերոսի ինքնությունը, գտնվեցին նրա ազգականները և Իտալիայի դեսպանը ԽՍՀՄ-ում նրանց հանձնեց մեդալը:

Ծանոթագրություններ
Ա. Պ. Կովալենկո, Գեորգին՝ ինքը Գևորգը, 1993 (ռուս.)
Ռ. Շիրինյան, Մատրոսովը Նոր Բայազետից, «Օգոնյոկ» ամսագիր, 1966 (ռուս.)
Հայկական Սովետական Հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets