ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մայքլ Արլեն

Մայքլ Արլեն (Տիգրան Սարգսի Գույումճյան) (1895 - 1956), սփյուռքահայ անգլիագիր գրող։ Նրա գրական վարպետությունը բարձր են գնահատել ամերիկյան արձակի այնպիսի խոշոր դեմքեր, ինչպիսիք են Սքոթ Ֆիցջերալդը և Էռնեստ Հեմինգուեյը, ինչպես նաև՝ Վիլյամ Սարոյանը։

Մայքլ Արլենը ծնվել է 1895թ. նոյեմբերի 16–ին, Բուլղարիայի Ռուշչուկ (հիմա՝ Ռուսե) քաղաքում։ Նրա նախնիներն անեցիներ էին, որ գաղթել էին Կ. Պոլիս, այնտեղից՝ Բուլղարիա։
1913–ին նա մեկնում է Լոնդոն և ուսանում բժշկություն։ 1922–ից ընդունում է բրիտանական քաղաքացիություն։
1941-ից նա բնակություն է հաստատում ԱՄՆ–ում, ուր տեղափոխվել էր ընտանիքը։ Վախճանվել է 1956թ. հունիսի 23-ին, Նյու Յորքում։
1924–ին լույս է տեսնում նրա «Կանաչ գլխարկը» վեպը, որը նրան բերում է համաշխարհային փառք։ Վեպն արժանանում է մի քանի հրատարակության, թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով։ Վեպը նաև բեմադրվել է ու էկրանավորվել։
«Կանաչ գլխարկը» մի սիրո պատմություն է։ Սիրող երիտասարդները ժամանակի բարոյական կաշկանդումների պայմաններում ստիպված են լինում որոշ ժամանակով հեռանալ իրարից, բայց 11 տարի անց նրանք վերագտնում են իրար։ Վեպում պատկերված է Անգլիայի բարձրաշխարհիկ հանրության կյանքը։ Հերոսուհու բարոյական կերպարը երկար տարիներ չափանիշ էր արևմտյան երիտասարդության համար։

Ստեղծագործությունների ցանկ
  • «Լոնդոնյան արկածախնդրություն» (1920)
  • «Կանաչ գլխարկը» վեպ (1924)
  • «Տղամարդիկ երկար չեն սիրում կանանց» վեպ (1931)
  • «Թռչող հոլանդացին» վեպ (1989)
Կարդացեք նաև
  • Գ. Նժդեհ «Բաց նամակ Մայքլ Արլէնին» (էջ 461)
  • Վիլյամ Սարոյան «A՝ Առլենի համար, Հայաստանի համար»

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets