ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.06.2013

ԱՐԾՎԱՆԻԿՑԻ ՏԱՏԻԿԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ...

Պատմությունը լսել է հորեղբայրս, 70-ական թվականներին մեր գյուղի մի տատիկից:

Ուրեմն Լեռնահայաստանի կռիվների ժամանակ մեր գյուղում` Արծվանիկում, Նժդեհի տղաները մի հոգու բռնած են լինում, բոլշեվիկ լինելու կասկածանքով: Էս տատիկը պատմում է էդ դեպքերի մասին:

- Ատա, պա Նժդեհը դայուն հունց ա պեց թողա՞:
- Դե Նժդեհեն տղերքը դայուն փռնած ըն լա, թա բոլշեվիկ ա: Մինա մի քանի օր հետո Նժդեհը եկալ ա Ըրցվանեգ: Սաղ գյուղացիք տուս ըն լա եկած տսնալի: Ինքն ա` մաքուր շորերավ, պընդ մի մարդ, ծիանը յրան նստած: Մոտիկացալ ըմ ասալ. «Սպարապետ մի պեն խնդրի՞մ» Նժդեհը ծիանը յրան նստած կռացալ ա: Ասալ ըմ. «Սպարապետ, մըր խըխեն փռնած ըն, իբր թա բոլշեվիկ ա: Այ բալամ, նա վըչ դպրոց ա քեցած, վըչ կիրել ա գյուդում: Նա հինչ ա գյուդում բոլշեվիկը հինչ ա, դաշնակը հինչ ա: Պեց թող թո քինի, մատաղ նիմ»: Նժդեհը կլոխը պըրցրըցրալ ա, ասա. «Այստե՛ղ բերեք կալանավորին»: Դայուն պերալ ըն: Նժդեհը կռացալ ա, դայուն անջուկեն երկու պեն ասա, հետո պըրցրացա, թա. «Բա՛ց թողեք կալանավորին»: Տի դայուն պեց ըն թողա:
- Ատա, պա Նժդեհը դայուն անջուկեն հինչ ա ասա՞:
- Բալա գյուդում չըմ, բայց դային էդ օրը վըր գյուղան քեցալ ա, մինչև մեհենգ եկած չի:

Սասուն Համբարձումյան

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить

Blogger Widgets