ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.06.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ՝ Արուս Ասրյան

Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ԱՍՐՅԱՆ ԱՐՈՒՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ 

Ծնվել է 1903թ. նոյեմբերի 26-ին, Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում: Նա տաղանդավոր ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի կինն էր և կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի մայրը: 
1919թ. խաղացել է Թիֆլիսում, Հ. Ոսկանյանի թատերախմբում: 
1924թ. Արուս Ասրյանն աշխատել է Թիֆլիսի հայ դրամայի թատրոնում, ուր մարմնավորել է մի շարք դերեր Դեմբի «Քին», Ելենա` «Դեզերտիրկա», Շուշիկ` «Մի կտոր հողի համար», Մարսելլա` «Այգեպանի շունը», Սոնա ` «Խալխի նոքար»: 
1929թ. հաստատվել է Լենինականի պետական թատրոնում: Այստեղ Ա. Ասրյանը կայացել է որպես քնարական և կոմիկական դերերի գերազանց մարմնավորող: Նրա լավագույն կատարումներից են Քենյաէ Լավրենովի «Բեկում», Նաստյա` Մ. Գորկու «Հատակում», Լուիզա ` Շիլլերի «Սեր և խարդավանք», Լաուրա `«Քարե հյուրը», Միրանդոլինա` «Երկու տիրոջ ծառա», Տանյա` Արբուզովի «Տանյա» դրամայում, Շողակաթ` Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» և այլ թատերերգություններում: 
1940թ. Արուս Ասրյանը տեղափոխվել է Երևան, ուր առավել է բացահայտվել դերասանուհու տաղանդը: Մայր թատրոնում անձնավորել է հայրենասեր կանանց մի ամբողջ շարք. Վալյա Անոշչենկո` Կ. Սիմոնով, «Ռուս մարդիկ», Մարուսյա` Ալ. Կոռնեյչուկ. «Ռազմաճակատ»: 
1945թ. արժանացել է ՀԽՒՀ, 1972թ. `ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: 
Կերպարներ է կերտել «Պաղտասար Աղբար», «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», «Հիշիր վաղվա օրը», «Աշխարհն այո շուռ է եկել», «Մեր ջահելության թռչունները», «Իմ սիրտը լեռներում է» , «Փորձադաշտ», «Ծանր է Հիպոկրատի գլխարկը» և այլ պիեսնորում: Մասնակցել է հեռուստա և ռադիոբեմադրությունների, նկարահանվել կինոյում: 
1964թ. լույս է տեսել Ալեքսանդր Արաքսմանյանի, իսկ 2005թ. Բախտիար Հավակիմյանի «Արուս Ասրյան» մենագրությունները: 
Մահացել է 1987թ. հունիսի 28-ին Երևանում: 

Աղբյուր` Հայուհիներ հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets