ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Փարամազ

Փարամազ (Մատթես Սարգիսյան, 1863 - 1915, հունիսի 15), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ։

Փարամազը ծնվել է 1863թ. Մեղրիում։ Նախ­նական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, իսկ 1879թ. րնդունվելէ էջմիածնի Գևորգյան ճե­մարան։ 1883թ. մեկնում է Նախիջևան, զբաղվում ուսուսչանությամբ և զարգացնում է իր տեսական գիտեփքներր։ 1890-ական թվականներին վերջ­նականապես նվիրրվում է հեղափոխական կյանքին։
1897թ., քրդերի հետ փոքր բախումներ ունենա­լուց հետո, 40 հոգանոց խմբի հետ անցնում է Վան, որտեղ խումբը թուրքերի հետ փոխհրաձրգության մեջ է մտնում ու ձերբակալվում։
Այստեղ Փարամազր արտասանում է հայ հեղափոխա­կան գրականության անգերազանցելի էջերից մեկը դարձած իր հռչակավոր ճառն ու դատա­պարտվում մահվան։ Սակայն որպես ռուսահպա­տակ՝ ռուս դեսպանատան միջնորդությամբ հանձնվում է ռուսական կառավարությանն ու բանտարկված մնում մինչև 1900թ։
1900-ական թվականներին ղեկավարում է հակացարական պայքարը։ Ժողովրդի գլուխն անցած՝ Խրիմյան Հայրիկից պահանջում է ընդդիմանալ եկեղեցական գույքի բռնագրավման ցարական որոշ մանը։
1903թ-ին կազմակերպում է Կովկասի փոխարքա Իշխան Գոլիցինի դեմ ուղղված հայտնի մահափորձր։
1905-1906թթ. ղեկավարում է հայ-թաթարական ընդհարումներին մասնակցող Հնչակյան խմբերը Երևանում, էջմիածնում, Ղարաբաղում ու Զանգեզուրում։ Միևնույն ժամանակ, թաթարա­կան գյուղերում քարոզչական աշխատանքներ է կատարում՝ ցարական կառավարության սադ­րանքներին զոհ չգնալու և եղբայրաբար ապրելու ուղղությամբ։Թուրքական Սահմանադրությունն ընդունելուց հետո, Փարամազր մտնում է Թուրքիա և գլխավորում
հակաիթթիհատական պայքարր։ Փարամազը շրջում է հայկական խոշոր բնակա­վայրերով, հզորացնում կուսակցական մասնա­ճյուղերն ու հանդես գալիս ճառերով ու դասախոսություններով, դրանով իսկ արժանա­նում ժողովրդի սիրուն ու ջերմ համակրանքին։
Մասնակցում ու դառնում է Ս.Դ.Հ.Կ. Զ. Համագումարի ատենապետը, ապա ընտրվում է Տաճկաստանի շրջանի Գործադիր Հանձնախմբի ատենապետ։ Քէօսթենճէի Համագումարում Փարամազն րնտրվում է Կենտրոնական Վարչության անդամ և նվիրվում Իթթիհատի եռապետությունը տեռորի ենթարկելու գործին։
Վերադառնում է Պոլիս, ձերբակալվում Հնչակ­յան ղեկավարության հետ ու խստագույն հսկո­ղության տակ բանտարկվում։ Դատարանում • ունենում է հանդուգն հեղափոխական ելույթներ։
1915թ. Հունիսի 15-ին, քսան հերոսներից առա­ջինը Փարամազի վզով է անցնում կախաղանի . թոկը։ Կախաղանի առջև ասում է.‹‹Դուք Կարող եք կախել միայն մեր մարմինները, իսկ մեր գաղափարը՝ ոչ։
Վաղն արևելքի հորիզոնի վրա պիտի ողջուն ենք Սոցիալիստական Հայաստանը»։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets