ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Համո Յոլյան

ՀԱՄՈ ՍԵՐԳԵՅԻ ՅՈԼՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Ինժեներահրետանային ծառայության գեներալ-մայոր Համո Սերգեյի Յոլյանը ծնվել` 1903թ. Գորիս քաղաքում: Վաղ հասակից մասնակցել է Զանգեզուրի կռիվներին, ընդգրկվել քաղաքական աշխատանքներին: Ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն /1923թ./:
Աշխատել է Բաքվի Կիրովի անվան գործարանի տնօրեն, ապա «Նևֆաշ» տրեստի կառավարիչ:
1932թ. փոխադրվել է Մոսկվա, նշանակվել «Վսեբուռնեֆամաշ» միավորման տեխնիկական տնօրեն: Կատարելագործման նպատակով գործուղվել է Ամերիկա գիտատեխնիկական գործարան: Այնուհետև Հ. Յոլյանը նշանակվել է հրետանային գործարանի տնօրեն, որտեղ Հայրենական պատերազմի տարիներին քսան անգամ ավելացել է հրանոթների թողարկումը:
Գերմանական հրամանատարությունը Կուրսկի աղեղին գաղտնաբար մոտեցնում էր հազարավոր տանկեր, թնդանոթներ, ավիացիա և լավագույն սպառազինված դիվիզիաներ: Լուսաբացին «Վագր» և «Հովազ» նորագույն ծանր տանկերը գրոհեցին մեր դիրքերը: Կուրսկի ճակատամարտին պատրաստվելիս մատակարարվում էր նոր տիպի հակատանկային թնդանոթներ արտադրված այն հրետանային գործարանում, որը ղեկավարում էր Հ.Յոլյանը, գերմանական տանկերը նոր թնդանոթի հարվածից բոցավառվում էին: 57 մմ հակատանկային թնդանոթը սարսափ առաջացրեց հակառակորդի տանկիստների մեջ: Մեկը մյուսի ետևից բոցավառվում էին «Վագրերն» ու «Հովազները»:
Խորհրդային բանակի հրաձգային դիվիզիաները ստացան 76 մմ նոր հրանթոներ: Համո Յոլյանի ղեկավարած ռազմական գործարանը ռազմաճակատին մատակարարեց տարբեր տրամաչափի ու հզորության հարյուր հազար հրանոթներ, որոնք գերազանցում էին գերմանական հրետանուն:
Հրետանու նոր տեսակներ արտադրության մեջ դնելու և բանակը ժամանակակից հրետանիով ապահովելու համար գործարանը պատգևատրվել է բարձր շքանշաններով: Խորհրդային բանակի սպառազինման գործում մեծ ծառայությունների համար 1942թ. Համո Յոլյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, 1944թ.` իրնեներա-հրետանային ծառայության գեներալ մայորի զինվորական կոչում:
Պատերազմից հետո Հ. Յոլյանը բարձր պաշտոններ է վարել պաշտպանության արդյունաբերության սիստեմում: 1955թ. պաշտոնաթող է եղել, սակայն մինչև կյանքի վերջը կապված է մնացել իր սիրած ու նվիրական գործին:
Մահացել է 1965թ.:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets