ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.06.2013

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ - Խաչատուր Ավետիսյան

Խաչատուր Մեխակի Ավետիսյան (1926 - 1996), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)։ Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի)։ Մասնագիտությունն կրթությունն ստացել է սկզբում Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում, ապա` Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որի կոմպոզիտորական բաժինն ավարտել է 1960-ին։ 1950-ից աշխատել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում որպես քանոնի դասատու։ 1951-ին մասնակցել է Բեռլինում կայացած համաշխարհային 3-րդ փառատոնին, որտեղ անհատ կատարողների միջազգային մրցանակաբաշխությունում շահել է առաջին մրցանակ և ոսկե մեդալ։ Իր ղեկավարած քանոնահարների անսամբլը 1957-ին Մոսկվայի համաշխարհային փառատոնում շահել է 3-րդ մրցանակ։ 1958-ից աշխատել է Հայաստանի Պարի անսամբլում որպես երաժշտական ղեկավար։ Մեծ ժողովրդականություն են վայելում նրա երգերն ու պարեղանակները` «Իմ անուշ տավիղ», «Մախմուր աղջիկ», «Ասում են թե», «Անահիտ», «Կախարդված ծաղիկներ», «Անուրջներ», «Ծաղկեփունջ» և այլն։ Գրել է երաժշտություն մի շարք կինոնկարների համար, ինչպես` «Խաթաբալա»-ում։

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets