ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.06.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Արա Բեքարյան

Արա Վաղինակի Բեքարյանը (մայիսի 30, 1913 - հունիսի 18, 1986), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ: Ծնվել է Աֆիոն-Կարահիսարում (Թուրքիա) մանկավարժների ընտանիքում: 

1932 թվականին ավարտել է Երևանի գեղարդ տեխնիկումը` Վ. Գայֆեջյանի և Ս. Առաքելյանի մոտ:
1939 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան:
1939-1945 թվականներին մասնակցել է Սովետա-Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։
1945-1986 թվականներին դասախոսել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
1964 թվականից պրոֆեսոր:
Վ. ՏԵՐՅԱՆ
Ցուցադրվել է 1930 թվականից,
անհատական ցուցահանդեսներ` 1947 Երևան, 1964 Երևան, 1964 Մոսկվա
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1945 թվականից
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ 1965 թվականից

Ստեղծագործությունները
  • Օրորոցի մոտ
  • Ծաղկավաճառուհիներ
  • Աշտարակ
  • Օշական
  • Հանգիստ
  • Վահան Տերյանի դիմանկարը
  • «Քաջ Նազար» գրքի ձևավորումը
  • «Երկիր Նաիրի» գրքի ձևավորումը
  • Օշական
  • Հակոբ Պարոնյանի երկերի ձևավորումը
Հիշատակ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ «Աշտարակ» կտավից, դարձերեսին պատկերված են Արա Բեքարյանի դիմանկարը և «Քաջ Նազար» հեքիաթի նրա նկարազարդումը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets