ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.06.2013

ՀԱՅ ՆՇԱՆԱՎՈՐ ԿԱՆԱՅՔ - Շուշանիկ Կուրղինյան


Բաժինը վարում է՝ ՏԱԹԵՎԻԿ ՇԱՀԻՆՅԱՆԸ

ԿՈՒՐՂԻՆՅԱՆ - ՓՈՊԼՈՃՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ 
Ծնվել է 1876թ. օգոստոսի 18-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Արղության օիրորդաց դպրոցում, ապա` ռուսական պրոգիմնազիայում: 1893թ. անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը: Գրել է վաղ տարիքից: 1899թ. առաջին անգամ «Տարազ» պարբերականում տպագրվել է Շուշանիկ Կուրղինյանի «Գեղջկուհու մորմոքը» բանաստեղծությունը: 
1907թ. հրատարակվել է «Արշալույսի ղողանջներ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Գրքում տեղ գտած մի շարք բանաստեղծություններ սոցիալական անարդարության, խավարի ու բռնության դեմ ծառայող ոգով նոր խոսք էին 20-րդ դարի հայ ազգային պոեզիայում:
1921թ. բանաստեղծուհին Վլադիկավկազում հիմնել է Ստ. Շահումյանի անվան ակումբ: 
Անտիպ է մնացել Խարկովում գրած «Ինքնակենսագրություն» գիրքը, որի ձեռագիրը պահվում է Երևանի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Գրել է նաև պիեսներ: 1955թ. գրականագետ Հ. Ղազարյանը հրատարակել է Շուշանիկ Կուրղինյան աշխատությունը: Խորհրդային տարիներին լույս են տեսել Շուշանիկ Կուրղինյանի «Հատընտիր» (1938, 1978,) «Բանաստեղծություններ» (1947, 1971) ժողովածուները և այլ գրքեր: 
1991թ. Նյու Յորքի Յուսեթ Քոլմբայն Բուքս հրատարակչությունը անգլերեն լույս է ընծայել «Կին բանաստեղծների սիրո քնարերգությունը համայն աշխարհի բոլոր ժամանակների» բանաստեղծությունների անթոլոգիա գիրքը, որի մեջ տեղ են գտել Շուշանիկ Կուրղինյանի մի քանի բանաստեղծություններ: 
2003թ. Լոնդոնում լույս է տեսել կանադացի գրականագետ Տոկիչոյի Չուռ համաlսարանի դասախոս Վիկտորիա Ռոուի «Հայ կանանց գրականության պատմությունը» (1880-1922թթ.) արժեքավոր աշխատությունը անգլերեն, որի ծավալուն գլուխներից մեկը նվիրված է Շուշանիկ Կուրղինյանին: 
2005թ. «Ապրել եմ ուզում» ժողովածուն ընդգրկում է Շուշանիկ Կուրղինյանից 40 բանաստեղծություն` բնագրերը և անգլերեն թարգմանությունները: Գիրքը կազմել և թարգմանել է Շուշան Ավագյանը Իլինոյսի ԱՄՆ համալսարանից, ծնունդով երևանցի , խմբագրել են Վիկտորյա Ռոուն և հայ գրականության թարգմանչուհի Սյուզան Բարբան: 
Շուշանիկ Կուրղինյանը մահացել է 1927թ. նոյեմբերի 24-ին Երևանում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets