ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.06.2013

ՇԱՄԻՐԱՄԻ ՄԱՆՅԱԿԸ

Շատ լեգենդներ կապված են Մեծ Հայքի երեք մեծ լճերի՝ Սևանի, Ուրմիայի ու Վանի հետ: Ամենագեղեցիկ պատումներից մեկը Ասորեստանի թագուհի Շամիրամի մասին է:
Ամբարտավան թագուհին սպանեց ամուսնուն՝ Նինոս թագավորին, ու դարձավ երկրի միահեծան տիրակալուհին՝ եզակի դեպք հին Արևելքում: Վարկածներից մեկի համաձայն, Բաբելոնի տիրակալ Նաբուգոդոնոսոր երկրորդը հենց նրա համար էր կառուցել կախովի այգիները՝ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:
Սակայն կար մեկը, հանուն որի Շամիրամը պատրաստ էր հրաժարվել գահից: Նա խելակորույս սիրահարվել էր Հայաստանի թագավոր Արա Գեղեցիկին: Ասորեստանցի բանագնացները տվեցին նրան իշխանության խորհրդանիշերը՝ թագը, գավազանն ու թուր, ու փոխանցեցին Շամիրամի խոսքերը, «Արի՛, տիրի՛ր ինձ ու իմ երկրին»: Շամիրամը կապել էր վարդագույն մարգարիտների յոթ շարքից բաղկացած կախարդական մանյակը, ու պատրաստվում էր հանդիպել թագավորին, երբ ստացավ ստորացուցիչ մերժումը: Բարկացած թագուհին պատերազմով եկավ Հայաստան՝ հրամայելով իր զորավարներին գերեվարել Արային՝ պահպանելով նրա կյանքը: Բայց սարսափով իմացավ, որ Արան ընկել է ռազմի դաշտում: Վշտալլուկ թագուհին վերադարձավ Ասորեստան, որտեղ բախվեց դավաճանության հետ. բացակայության ժամանակ նրան գահընկեց էին արել: Շամիրամը փախավ Հայաստան, բայց հետապնդողները հասան նրա հետևից Վանա լճի մոտ, որտեղ դադար էր տվել հանգստանալու համար: Թշնամու ձեռքը չընկնելու համարի Շամիրամը պոկեց վզից հրաշալի մանյակն ու նետեց այն Վանի ջրերի մեջ: Ջուրը կլանեց թագուհու կենսական ուժը, և նա վերածվեց քարե արձանի:
Այդ օրից ի վեր լիճն ունի կենարար ուժ: Վան քաղաքի բնակիչները երգեր են նվիրում կյանքը ջրին տված թագուհուն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets