ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.06.2013

ԱՂԱՎՆԱՏԱՆ ՀՆԱՎԱՅՐԸ ԱՅՑԵԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Թորոս Թորամանյանը` Աղավնատան հնավայր այցելության մասին.

Կես օրից հետո, ժամը 4-ին հասա Աղավնատուն գյուղը: Առաջնորդս տարավ զիս գյուղին կից մի բլուրի վրա, որուն շրջապատ լանջերը այժմ իսկ ծառայում են գյուղական գերեզմանատան: Այս բլուրը կիսով չափ փոքր է Ղզնավուզի բլուրից, սակայն գագաթը շրջապատված է ավելի քան 2 մեթր հաստությամբ անշաղախ որձաքար պարիսպներով: Հետագա քրիստոնեական ժամանակ ամենայն հավանականությամբ 10-11-րդ դարում, պարիսպի մեջ շինել են մի փոքր եկեղեցի, որն իր ներքին և արտաքին ձևերով շատ հիշեցնում է պր. Ն. Մառի Անիում քանդված մինարեթի արևմտյան կողմ բացած փոքր եկեղեցվույն: Եկեղեցվո պատերը գրեթե կանգուն են ամեն կողմից 2 մեթրից քիչ ավելի կամ պակաս չափերով. կառուցված է սրբատաշ կարմիր քարերով, խորանի հյուսիսային կողմից փլած մասին մեջ հյուսված երևում է մի կարաս, որը անշուշտ արձանգանքի համար դրված է. մոտը կանգնված կա մի մեծ խաչքար՝ զուտ 11-րդ դարու ոճով, ինչպես մյուս բոլոր բեկորներ և թափված քանդակամասեր նույն ժամանակաշրջանն են ապացուցանում: Գյուղացիք այս ավերակները շինել են ուխտատեղի, խորանի մեջ կանգնել են վեմ քարի նման մի բան և վրան դրել են մի 11-րդ դարու գրերով արձանագրության փոքր կտոր. այս կտորին վրա կպցնելով մոմեր՝ սկսեր է մրոտվել և հետզհետե անընթեռնելի դառնալ: Այստեղ կա մի պատուհանի քանդակազարդ շրջանակի կտոր, որ բացառապես 13-14 դարու ոճին կպատկանի, ինչպես կերևի՝ կամ վերանորոգության հետևանք է և կամ մոտը կար մի ուրիշ մատուռ, վերջին ժամանակ շինված, որուն հետքը կորած է այժմ: Բայց որ ամենից ավելի հետաքրքրականն է, այս բլուրին ներքև կա մի մեծ քարայր, ու ապաստանել են գյուղի բնզկչության մեկ մասը՝ թրքական արշավանքների ժամանակ և 3-4 օր միանգամայն աննկատելի մնացել են: Քարայրի դուռը շրջապարիսպի հյուսիսային կողմի պարիսպին ներքև է՝ կիսով չափ հողի մեջ: Այժմ դռան վրայի պատին մի մասը, փլչելով՝ ծածկել է դուռը, բայց մնացել է մի փոքր ծակ, ուրկից ներս ոչինչ չի երևում՝ ներսի մթության պատճառով: Քարայրի մոտ ինկած է կապույտ որձաքարից կոփված քարայրի դուռը, սակայն կեսը միայն կա, մյուս կեսը տարել են գյուղացիք իբր սալաքար գործածելու համար: Այս գյուղի շրջանից ևս գտնվել են հաճախ հեթանոսական գերեզմաններ՝ հողե ամաններով և ուրիշ առարկաներով: Այս կողմերի բոլոր գյուղացիք արտերը պարարտացնելու համար միշտ փորում են այսպիսի բլուրներ և հողը տանում: Նրանց միջից դուրս են գալիս պատմական արժեք ունեցող կարևոր առարկաները. կարծում եմ, որ այս մասին ևս պետք է միջոցներ ձեռք առնել ինքնակամ փորումները արգելելու համար: Օրը երեկոյանում էր, ստիպված էի վերադառնալ, ուստի հաստատ վճռեցի, որ շուտով առանձին պատրաստությունով, վերստին գնամ սույն տեղը մանրամասն չափագրելու, լուսանկարելու և ուսումնասիրելու համար: Առ այս պիտի սպասեմ Կոմիտեի առանձին որոշման: Վաղարշապատ վերադառնալով՝ հետևյալ օրը (10 ապրիլ) դիմեցի գործկոմի նախագահին, որպեսզի կամ պաշտոնապես ինք պահանջե շրջանից գտնված իրերը և կամ հանձնարարե, որ ինքս ստանամ: Նախագահը ինք ևս տվեց ինձ առանձին մանդատ՝ Կոմիտեի տված հիմունքներով Վաղարշապատի գավառի համար: Հարմար առթիվ ինքս կգնամ Սամաղար (թերևս վաղը կամ մյուս օր)՝ անձամբ ստանալու համար շրջգործկոմից խեցեղենները, սակայն չեմ իմանում ինչ վիճակի մեջ պիտի գտնեմ այսքան քաշքշվելուց հետո:
Թ. Թորամանյան

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets