ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.06.2013

ԱՌԱՍՊԵԼ ԱՐԵՎԻ ԵՎ ԼՈՒՍՆԻ ՄԱՍԻՆ

Արևի և Լուսնի մասին առասպելներ կան գրեթե բոլոր մշակույթներում, բացառություն չէ և Հայաստանը: Կան բազմաթիվ առասպելներ` նվիրված Արևին և Լուսնին, Այս նյութում կանդրադառանք դրանցից մի քանիսին: 

Շատ մշակույթներում Արևը պատկերվում է արական սեռի, իսկ Լուսինը` իգական, սակայն հայկական առասպելաբանության մեջ Արևը պատկերվում է իգական սեռի, իսկ Լուսինը` արական: Արևն ու Լուսինը, սովորաբար, պատկերվում էն որպես քույր և եղբայր, իսկ որոշ դեպքերում` ամուսիններ:
Այսպես` մի առասպելում Արևն ու Լուսինը Աստծո զավակներն են, և հոր հրամանով նրանք պարտավոր են գիշեր-ցերեկ հսկել աշխարհը: Եվ քույր ու եղբայար վիճակ են գցում, թե ով է հսկելու գիշերը, վիճակն ընկնում է քրոջը` Արևին, այդ առիթով նրանք վիճում են. աղմուկի վրա գալիս է հայրը և Լուսնին կարգադրում հսկել գիշերը, Արևին` ցերեկը: Արևն ասում է , որ ամաչում է ցերեկն երևալ մարդկանց աչքերին, ուստի Աստված նրան մի բուռ ասեղ է տալիս և ասում, որ ով համարձակվի իրեն նայել, թող ծակի:
Կան մի քանի այլ ավանդապատումներ ևս: Ըստ դրանցից մեկի` Արևի ու Լուսնի մայրը մի օր խմոր է հունցում, երբ քույր ու եղբայր կրկին սկսում են վիճել, թե ով որ ժամին է դուրս գալու, երբ մայրը ջղայնանում է և խմորոտ ձեռքով ապտակում է Լուսնին և տանից դուրս գցում, այստեղից էլ առաջացել են Լուսնի դեմքի վրայի բծերը (մոր խմորոտ ձեռքերից) :
Արևի և Լուսնի առասպելներում նաև վառ արտահայտված է ինցեստի գաղափարը: Ըստ ավադության ` մի օր Արևն ու Լուսինը գնում են լողանալու: Լուսինը շուտ լողանում և ջրից դուրս է գալիս և սպասում է մինչև Արևը դուրս գա, որպեսզի տեսնի նրա մերկությունը: Արևը կռահում է եղբոր դիտավորությունը և ամոթից երկինք բարձրանում: Լուսինը, նրան հետապնդելով, երկինք է բարձրանում ու մինչը հիմա ընկած է Արևի հետևից, ուզում է հասնել, բայց չի կարողանում: Արևը սուր ասեղներով ծակծկում է Լուսնի և բոլոր նրանց աչքերը, ով համարձակվում է նայել իրեն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets